Պատմության մեջ ամենամեծը. ԱՄՆ-ում փողոց դուրս կգան պրոֆեսորներն ու դասախոսները
Կալիֆոռնիայի պետական համալսարանի պրոֆեսորները, դասախոսներն ու անձնակազմի մի մասը փողոց դուրս կգան։ Այս մասին գրում է «Բելտա»-ն՝ վկայակոչելով The New York Times-ի հրապարակումը։
Նրանք պահանջելու են աշխատավարձի բարձրացում։ Նշվում է, որ սա ԱՄՆ-ում համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ամենամեծ վողոքի ակցիան է։Ակնկալվում է, որ բողոքի ակցիայի հետևանքով շատ դասեր չեն կայանա։ Ակցիան այդ առումով առնչվելու է 460 հազար ուսանողի։ Նախատեսվում է, որ ակցիային միանալու են նահանգի 23 համալսարաններ։
Ըստ ծրագրի, ակցիան շարունակվելու է 5 օր։ Այն կազմակերպում է Կալիֆոռնիայի դասավանդողների ասոցիացիան, որի կազմում ընդգրկված են 29 հազար պրոֆեսորներ, դասավանդողներ, գրադարանավարներ, խորհրդատուներ, մարզիչներ։
«Հաշվի առնելով, որ Կալիֆորնիա նահանգը երկրի ամենամեծ համալսարանական համակարգն է, սա շատ նշանակալի գործադուլ է», - ասել է ասոցիացիայի համանախագահ Քենա Ջեյքոբսը:
Համալսարանը և Կալիֆորնիայի ուսուցիչների ասոցիացիան բանակցություններ են վարում անցյալ տարվա մայիսից: Արհմիությունը պահանջում է աշխատավարձի 12 տոկոս բարձրացում։ Համալսարանի ղեկավարությունն առաջարկել է աշխատավարձերի 5 տոկոս բարձրացում՝ հիմնավորելով, որ համակարգն արդեն ծախսում է իր գործառնական բյուջեի 75%-ը աշխատակիցների վարձատրության վրա և չի կարող իրեն թույլ տալ բարձրացնել աշխատավարձերը այդ մակարդակին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան