Սա մատաղ սերնդի դեմ ուղղված հանցագործություն է. Արա Զոհրաբյան
«Սա մատաղ սերնդի դեմ ուղղված հանցագործություն է։ Բնականաբար, մենք չենք կարող անտարբեր լինել»,- 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայի դասագիրքը չեղարկելուն ուղղված «Խոտանել խեղաթյուրված դասագիրքը» միջոցառումների հերթական քննարկման ժամանակ ասաց իրավաբանական գիտությունների թեկնածու, փաստաբան Արա Զոհրաբյանը։
Նա հարցադրում արեց՝ ինչո՞ւ է հայրենի իշխանությունը սա անում, ինչո՞ւ է, ընդ որում, հայի պատկանելիություն ունեցող պաշտոնյան այս գոծընթացը կազմակերպում, ինչո՞ւ է մեր պատմական հիմքերը թուլացնում։
«Հռոմեական մի լավ խոսք կա՝ արել է նա, ում ձեռնտու է։ Պետք է հասկանանք, թե ում է սա ձեռնտու։ Սա ձեռնտու է թուրք-ադրբեջանական ուժերին՝ ունենալ մեղու առանց փշի»,- ասաց Ա. Զոհարաբյանը։
Նա ասաց, որ փաստաբանների թիմով հարցումներ են կատարում, տեղեկատվություն են հավաքում, նախարարի 2023 թ. օգոստոսի 3-ի հրամանով է գործածության մեջ դրվել այս դասագիրքը. «Նախատեսում ենք դիմել դատարան՝ ինչպես է կազմակերպվել մրցույթը, ինչու է այդ թիմը հաղթել։ Այդտեղ կոռուպցիոն ռիսկեր էլ կան, շահերի բախում էլ»։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Մտածում եմ՝ «Հայոց պատմության» դասագրքի հեղինակը դիտմամբ է դասագիրքը հեղեղել «ոչ էական» վրիպակներով, որ էականը չտեսնենք. Կարո Վարդանյան
- Կարինե Նալչաջյան. Ազգին հոգեբանորեն զոհի վերածելու լավագույն ձևը հարված հասցնել կրթությանը
- Այսօր պատերազմը հասել է հայ դպրոցի շեմին. Կարին Տոնոյան