Ուկրաինացի պատգամավորը քննադատել է իշխանություններին՝ ռազմագերիներով Իլ-76-ի կործանման հետ կապված լռության համար
Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն սուր քննադատության է ենթարկել Ուկրաինայի իշխանություններին՝ կապված ուկրաինացի ռազմագերիներով Իլ-76-ի կործանման հետ կապված լռության համար։
Չորեքշաբթի ավելի վաղ ուկրաինական մի շարք լրատվամիջոցներ, հղում անելով Ուկրաինայի զինված ուժերի աղբյուրներին, հայտարարել էին ինքնաթիռի կործանման համար ուկրաինական զորքերի պատասխանատվության մասին։ Չորեքշաբթի երեկոյան Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, որում պարզ է դարձել, որ Իլ-76-ը խոցվել է ուկրաինացի զինվորականների կողմից։
«Եվս մեկ անգամ կարող եք ինձ անուն-ազգանուններ տալ, ինչ ուզում եք՝ գրեք... Բայց այն, որ բոլորը նստած են ու լռում են...որևէ բան չի փոխվի․.. Որ պաշտպանության նախարարն անհետացել է, որ... Նախագահականն անհետացել է, որ բոլորը նստած լռում են, և միայն նայում ու սպասում են, թե ում վրա պետք է ամեն ինչ բարդել․․. Իշխանությունները բաժանում են դիրքերը և հիմա մտածում են, թե ում ազատեն»,- ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ Գոնչարենկոն գրել է իր Telegram ալիքում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 24-ին Ուկրաինայի զինված ուժերը Բելգորոդի շրջանի վրա խոցել են ռուսական ռազմատրանսպորտային Իլ-76 ինքնաթիռը։
Մերձմոսկովյան Չկալովսկի օդանավակայանից Բելգորոդ թռչող ինքնաթիռը փոխանակման համար տեղափոխում էր 65 ուկրաինացի գերի։ Նրանք բոլորը, ինչպես նաև երեք ուղեկցող և անձնակազմի վեց անդամներ զոհվել են։ ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ Կիևը գիտեր գերիների մոտալուտ տեղափոխման մասին, փոխանակումը պետք է տեղի ունենար նույն օրը։