Այսօր պատերազմը հասել է հայ դպրոցի շեմին. Կարին Տոնոյան
«Այսօր պատերազմը հասել է հայ դպրոցի շեմին։ Հայ ազգն իր դպրոցին մենակ թողնելու իրավունք չունի»,- 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայի դասագիրքը չեղարկելուն ուղղված «Խոտանել խեղաթյուրված դասագիրքը» միջոցառումների հերթական քննարկման ժամանակ ասաց «Հայ Ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Կարին Տոնոյանը։
Նրա խոսքով, այդ պատերազմն արդեն մտել էր դպրոց, երբ «Հայ գրականության» դասագրքի վրայից հանվեց «հայ»-ը, թողնվեց գրականություն. «Ոչ ոք չնկատեց, չաղմկեց, որ հայ գրականության գրքում հայտնվեցին ադրբեջանցի և թուրք հեղինակների ստեղծագործություններ։ Հավանաբար, շատերն անգամ տեղյակ էլ չեն, պակասեցվեցին այնպիսի գրողների ստեղծագործություններ, որոնք հենց մեր ազգային, գրականության, պատմության մեջ մեծ նշանակություն ունեն»։
«Այսօր նրանք քայլ առ քայլ առաջ են գալիս, մենք էլ, ցավոք, քայլ առ քայլ նահանջում ենք։ Նահանջեց զինվորը, նահանջեց հայոց լեզուն, նահաջում է այսօր հայ դպրոցը, «Հայոց պատմություն» առարկան։ Այդ նահաջի մեջ ամենամեծ դերակատարները «Հայոց պատմություն» առարկայի ուսուցիչներն են ու դպրոցների տնօրենները»,- ասաց Կ. Տոնոյանը։
Նա ընդգծեց, որ եթե այսօր չեն պայքարում այդ գրքի դեմ, իրենց կերպարով ստրուկներ են դաստիարակում։
«Մեր այսպիսի լռությամբ ստրուկներ ենք դաստիարակում, հետևաբար նաև կատարում ենք նրանց ամենամեծ նպատակը՝ մենք դաստիարակում ենք սպասարկող, ծառայող ժողովուրդ։ Ազգի մասին խոսելն անիմաստ է։
Հետևաբար «Հայոց պատմություն» առարկայի դասագիրքը պետք է վերագնահատել որպես հայ երեխայի ինքնության և տեսակի դաստիարակման գլխավոր գործիք»,- ասաց Կարին Տոնոյանը։
Նա առաջարկով հանդես եկավ. «Հավաքվենք, ստեղծենք մեր երազանքի դասագիրքը ու հարկադրենք շրջանառության մեջ դնելու այդ դասագիրքը։ Գումարներ կգտնենք»։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Նոր դասագիրքն ունի բովանդակային լուրջ բացեր և ապազգային մոտեցում.Հայտարարություն
- Մտածում ենք պոկված կախիչի մասին, չենք մտածում, թե ի՞նչ կմտածի 2-րդ դասարանցին դասագիրք չունենալու մասին. Սերոբ Խաչատրյան
- Նոր դասագրքերի տված ուղերձները պետք է լինեն պետականակենտրոն, պետության մասին. Փաշինյան
- Սմբատ Հովհաննիսյանը գրում է «Հայոց պատմության» 8-րդ դասարանի դասագիրքը, և չի բացառվում, որ «փառք տանք» 7-րդ դասարանի դասագրքին. Բադալյան
- Դեմոյան. «Հայոց պատմության» դասագրքի սխալներն այնքան շատ են, որ առանձին ներդիր է տպագրվելու
- Ինչու Վասակ Սյունին, Պետրոս Գետադարձ Կաթողիկոսը «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագրքում ներկայացված չեն իբրև դավաճաններ
- Բովանդակության պահով ոչ մի հեղափոխություն չենք արել. «Հայոց պատմություն» 7–րդ դասարանի դասագրքի հեղինակ
- Առկա է վարչական լուրջ դիմադրություն «Հայոց պատմություն» դասագրքի տեսական և մեթոդաբանական խնդիրների բարձրաձայնմանը
- Հայկ Դեմոյան. Ի՞նչ չի տեսնի Ձեր երեխան՝ 7-րդ դասարանի Հայոց պատմության դասագրքում
- Էմոցիաներն այստեղ երբեմն խանգարում են. Նախարարը՝ «Հայոց պատմության» դասագրքի շուրջ հնչած դիտարկումների մասին
- Մայր Աթոռ. Դադարեցնել «Հայոց պատմություն» դասագրքի կիրառությունը և ձեռնամուխ լինել նոր դասագրքի պատրաստման աշխատանքների
- Նոր ահազանգ. դասագրքերն ամուսինները գրում են, կանայք՝ խմբագրում
- Վերջին 20 տարում այդպիսի բան չէր եղել, որ մասնագետը չդիմեր դասագիրք գրելու մրցույթին. Սերոբ Խաչատրյան
- «Հայոց պատմության» դասագրքում օբյեկտիվությամբ ու պատշաճ ծավալով ներկայացված չեն ազգային, պետական, հոգևոր կյանքի պատմական կարևորագույն դեպքերը
- Գիտնականներն ու ուսուցիչները քննարկել են «Հայոց Պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագիրքը
- 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագիրքը չի բավարարում անհրաժեշտ պայմանները, մասնագետները խնդրում են կասեցնել կիրառումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան