Քաղաքային տրոլեյբուսի՝ ամառային անվադողերով երթևեկելու մասին լուրը չի համապատասխանում իրականությանը․ Կոստանյան
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը գրում է․
«Համացանցում տարածված տեղեկատվությունը քաղաքային տրոլեյբուսի՝ ամառային անվադողերով երթևեկելու մասին, ըստ էության, չի համապատասխանում իրականությանը և ի հայտ է եկել տրոլեյբուսի վարորդի սխալ մեկնաբանության պատճառով: Բանն այն է, որ քաղաքային տրանսպորտի դեպքում միջազգային չափանիշներով օգտագործվում են անվադողեր՝ տարեշրջանի բոլոր եղանակների համար:
Տվյալ տրոլեյբուսը դեռևս չի սպառել անվադողերի շահագործման՝ նորմատիվով սահմանված թույլատրելի ռեսուրսը»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան