Ղրղզստանում երկու երկրաշարժ են արձանագրել
Չորեքշաբթի գիշերը Ղրղզստանում 2,5 և 6,5 մագնիտուդ ուժգնությամբ երկու երկրաշարժ են արձանագրել։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին չորեքշաբթի լրագրողներին հայտնել են հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից։
«Ղրղզստանի սեյսմոլոգիայի ինստիտուտի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ հունվարի 24-ին ժամը 01:11-ին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության տարածքում 2,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այն զգացվել է Իսիկ-Կուլ շրջանի Ջեթի-Օգուզ շրջանի Յշտիկ գյուղում և Տոն շրջանի Կաջի-Սայ գյուղում»,-ասել է մամուլի ծառայության ներկայացուցիչը։
Ըստ հաղորդագրության՝ ստորգետնյա ցնցումները կրկնվել են 02:38-ին 6,5 մագնիտուդով։ էպիկենտրոնին ամենամոտ գտնվող Իսիկ-Կուլի շրջանի Ջեթի-Օղուզ շրջանի Ղրղզստանի Յշտիկ, Կարա-Սայ, Բեդել և Ակ-Շիրակ գյուղերում երկրաշարժի ուժգնությունը կազմել է մոտ 3 բալ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին