Քաղաքապետարան. Դպրոցում ծեծի մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում
«Միսաք Մանուշյանի անվան դպրոցում ծեծի մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում»,-Panorama.am-ին հայնտեց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։
Նրա խոսքով, տարածված տեքստում նշված հանգամանքներից միակ իրականն այն է, որ աշակերտներն իրոք էլեկտրոնային ծխախոտ են օգտագործել, ինչն ուսուցիչներից մեկը նկատել է, տնօրենին է ասել, և ամեն բան այդքանով սահմանափակվել է։
«Ծեծն իրականությանը չի համապատասխանում։ Հրապարակված հանգամանքները պարզում է նաև ոսըիկանությունը։ Տնօրենի հետ են խոսել, տնօրենն իրավիճակը ներկայացրել է։ Որևէ ծեծ չի եղել»,-ասաց Հ. Կոստանյանը։