Բելգորոդի նահանգապետը հայտնել է կործանված Իլ-76 ինքնաթիռի բոլոր ուղևորների մահվան մասին
Չորեքշաբթի առավոտյան Բելգորոդի մարզում կործանված Իլ-76 տրանսպորտային ինքնաթիռում գտնվող բոլոր անձինք զոհվել են։ Այդ մասին ասել է շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը, որի խոսքերը մեջբերել է «Ինտերֆաքսը»-ը։
Չորեքշաբթի ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր ինքնաթիռի կործանման մասին։ ՌԴ նախարարության տվյալներով՝ օդանավում եղել են Ուկրաինայի զինված ուժերի 65 գերեվարված զինծառայող, որոնց փոխանակման նպատակով տեղափոխում էին Բելգորոդի շրջան, ինքնաթիռի անձնակազմի վեց անդամ և երեք ուղեկցող անձ։
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը դեռ չի մեկնաբանել տեղեկությունները, ըստ որոնց՝ Բելգորոդի մարզում ուկրաինական զինված ուժերի կողմից է խոցվել ռուսական ռազմական Իլ-76 ինքնաթիռը։ Ինչպես գրում է STRANA.ua-ն, գերատեսչությունը հայտնել է, որ «դեռևս պարզում է տեղեկությունը»։
Ուկրաինայի ռազմագերիների հարցերով համակարգող շտաբը ոչ հաստատել, ոչ հերքել է ՌԴ ՊՆ հայտարարությունը, թե Բելգորոդի շրջանում կործանված Իլ-76 ինքնաթիռում ուկրաինացի ռազմագերիներ են եղել։
Գերատեսչությունից հայտնել են, որ հավաքում և վերլուծում են ողջ տեղեկատվությունը և հորդորել են սպասել պաշտոնական հայտարարությունների։
Ավելի վաղ ուկրաինական լրատվամիջոցները գրել էին, որ ինքնաթիռի կործանումը Ուկրաինայի զինված ուժերի ձեռքի գործն է, սակայն ավելի ուշ նրանք ջնջել են այդ տեղեկությունը։
Հարակից հրապարակումներ`
- Սպիտակ տունը ադեկվատ է համարել Ուկրաինայի համար 61 միլիարդ դոլար հատկացնելու դիմումը
- Ջոն Քիրբին չի բացառել Ուկրաինայի համար աղետալի հետևանքների հնարավորությունը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին