Ի՞նչ է տեղի ունեցել Լոռիում. Պարազաբանում
«Վանաձոր համայնքի հարգելի՛ բնակիչներ,
շուրջ մեկ ժամ առաջ Վանաձորում պայթյունի նմանվող ձայն է լսվել, որը անհանգստություն է առաջացրել հանրության շրջանում:
Խնդրում և հորդորում ենք խուճապի չմատնվել, քանի որ տեղի է ունեցել ավիացիոն ուսումնավարժանք»,-նման հայտարարություն է տարածել Լոռու մարզպետի աշխատակազմը։
Նշենք, որ շատ վանաձորցիներ, մարզի այլ համայնքների բնակիչներ պայթյունի ձայնի մասին անհանգստացած գրառումներ էին կատարել սոցիալական ցանցերում՝ փորձելոց հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել։