Ադրբեջանի պատվիրակությունը լքել է ԵԽԽՎ-ն
Ադրբեջանի պատվիրակությունը Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայտարարություն է տարածել` նշելով, որ առժամանակ դադարեցնում է իր մասնակցությունը ԵԽԽՎ աշխատանքներին։ Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական լրատվամիջոցներից։
Այս որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Ադրբեջանը դեմ է իր պատվիրակության լիազորությունների սահմանափակման գործընթացին և դա համարում «լուրջ հարված Եվրոպայի խորհրդի հեղինակությանն ու անաչառությանը»։
«ԵԽԽՎ-ում ստեղծված ռասիզմի, ադրբեջանաֆոբիայի և իսլամաֆոբիայի անտանելի մթնոլորտի պայմաններում Ադրբեջանի պատվիրակությունը որոշում է կայացնում առժամանակ դադարեցնել իր փոխգործակցությունը և ներկայությունը ԵԽԽՎ-ում մինչև հետագա ծանուցում»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հայտարարության ընթերցումից հետո պատվիրակությունը լքել է դահլիճը։
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ում գերմանացի պատգամավոր Ֆրենկ Շվաբեն հանդես է եկել ադրբեջանական պատվիրակության լիազորությունների դադարեցման առաջարկով, որին միացել են հինգ ազգային պատվիրակություններ ներկայացնող շուրջ 30 անդամներ։
Որպես այս նախաձեռնության հիմք՝ Շվաբեն մատնանշել է քաղբանտարկյալների առկայությունը, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնի տեղահանումը, վեհաժողովի զեկուցողներ՝ Ադրբեջան այցելելու անհնարինությունը, ինչպես նաև փետրվարի 7-ին այնտեղ կայանալիք նախագահական ընտրությունների դիտարկման հրավերի բացակայությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին