Ամրամ Մակինյան. Սերժ Սարգսյանի գործով չի կարող արձակվել այլ դատական ակտ, քան արդարցման դատավճիռ
«Այս գործում ես փնտրել եմ իրավական կոմպոնենտ, անկեղծ ասած, չեմ գտել»,-դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը։
Նրա խոսքով, բացի «քրեական գործ, դատախազ, մեղադարնք, դատարան, դատավոր» բառերից այլ իրավական կոմպոնենտ չի գտել։
«Մենք ամփոփ ներկայացրեցինք այն, ինչ ասում ենք վերջին ժամանակաշրջանում։ Համոզված են, որ արդարությունը վերականգնվելու է, չի կարող արձակվել այլ դատական ակտ, քան արդարցման դատավճիռը։ Այս գործը չի ունեցել հացագործության դեպք, սա աբսուրդ է»,-ասաց Մակինյանը։
Միաժամանակ նա նշեց, որ Հայաստանում իրականացվող արադարադատությունից որևէ ակնկալիք չունի, իր ակնկալիքը փաստերից է։
«Մենք լավ գիտենք քաղբանտարկյալների մասին, կարվող գործերի մասին, նիկոլփաշինյանական արդարադատության մասին բոլորս լավ գիտենք։ Այդ առումով արդարադատությունը Հայաստանում վրա է հասնելու այս մարդկանց գնալուց հետո»,-ասաց փաստաբանը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները