Ասեք՝ կթալանենք, ասեք՝ պետական միջոցները կմսխենք.Արթուր Չախոյանը՝ առանց ցեմենտի տոմետների մասին
Շինարար Արթուր Չախոյանը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ ասում է.
«Մասիվի 5-րդ զանգվածի թիվ 166 դպրոցի դիմացի նոր կառուցված մայթն է, մոտ երեք ամիս առաջ է կառուցվել։ Տոմետները կարծես թե հողից լինեն և ամբողջն արդեն փշրվում են»։
Չախոսյանը բանալիով քանդում է նոր տեղադրած տոմետները, որոնցում ցեմենտի պարունակություն գրեթե չկա։
«Ասեք՝ կթալանենք, ասեք՝ պետական միջոցները կմսխենք»,-տեսանյութն այս խոսքերով է ավարտում շինարարը՝ ակնարկելով Երևանի քաղաքապետարանին։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին