Արմավիր-Երևան երթուղու միկրոավտոբուսները չեն կարողանում երթուղի դուրս գալ, համայնքապետը խորհրդակցություն է անցկացնում
Ֆեյսբուքի օգտատեր Անահիտ Հարությունյանը գրել է.
«Արմավիր-Երևան սպրինտերի վարորդները ասում են, որ իրենց զգուշացրել են՝ եթե քշեն, միանգամից տուգանվելու են ինչ-որ փաստաթղթի խնդրի պատճառով, ինչի հետ իրենք կապ չունեն։ Տասնյակ մարդիկ ժամերով սպասում են, բայց չեն կարողանում հասնել դասի ու աշխատանքի։
Ասում են՝ զանգեք քաղաքապետարան, թող լուծեն էս հարցը։
ՀՀ Արմավիրի համայնքապետարան (Armavir municipality republic of Armenia)Վարշամ Սարգսյան (Varsham Sargsyan) Երևան գնացող միակ քիչ թե շատ նորմալ տրանսպորտն ա սա, գուցե հետաքրքրվե՞ք՝ ինչ խնդիր կա»։
Արմավիրի համայնքապետ Վարշամ Սարգսյանը գրառման տակ արձագանքել է. «Արագ կհասկանամ խնդիրը, համայնքապետարանի մասով նույնպես կուսումնասիրենք ու եթե մեր լուծելու հարցը լինի արագ կլուծենք»։
Panorama.am-ը կապ հաստատեց Արմավիրի համայնքապետարան, որտեղից հայտնեցին, որ Վարշամ Սարգսյանը համայնքապետարանի ղեկավար կազմի հետ այդ հարցով խորհրդակցություն է անցկացնում։
Նյութի հրապարակման պահին խորհրդակցությունը դեռ շարունակվում էր։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան