«Ժողովուրդ». Դատարան կհրավիրվի Քյոխը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրեական գործով՝ Արեգասարի բարձունքի հանձնման գործընթացի քննության շրջանակներում, պետք է Հակակոռուպցիոն դատարան հրավիրվի նաև «Եղնիկներ» զորամասի հրամանատար, Արցախի հերոս Կարեն Ջալավյանը՝ Քյոխը։
Գործը քննվում է դռնփակ դատական նիստի շրջանակներում։
Հիշեցնենք, որ Միքայել Արզումանյանը մեղադրվում է 2020 թվականի հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում իր ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու համար, ինչի հետևանքով, ըստ Քննչական կոմիտեի, հակառակորդի զինված ուժերն ամբողջությամբ իրենց վերահսկողության տակ են վերցրել Շուշի քաղաքը և մատույցները, հայկական ստորաբաժանումներն ունեցել են զոհեր և վիրավորներ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։