Պետքարտուղարությունը Ռուսաստանին և Ուկրաինային կոչ է արել հետաքննել Իլ-76-ի կործանումը
ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի իշխանություններին կոչ է անում հետաքննել Բելգորոդի մերձակայքում Իլ-76 ինքնաթիռի կործանման հանգամանքները, որում գերի ընկած ուկրաինացի զինվորականներ են եղել։ «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին չորեքշաբթի ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Վեդանտ Պատելը։
«Մենք և՛ Ռուսաստանի, և՛ Ուկրաինայի իշխանություններին կոչ ենք անում հետաքննություն անցկացնել՝ փաստերը պարզելու համար: Դրանից բացի, այս պահին ես ոչինչ չունեմ ասելու այս հարցի շուրջ»,-ճեպազրույցի ժամանակ ասել է Պատելը։
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանը հաստատում է Բելգորոդի շրջանում Իլ-76-ի կործանման փաստերը և պնդում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ այսօր գումարվի, որտեղ ուկրաինական կողմը կարող է խոսել ինքնաթիռի խոցման մասին։
Ըստ Ռուսական կողմի՝ չորեքշաբթի օրը Ուկրաինայի զինված ուժերը Բելգորոդի շրջանի օդային տարածքում խոցել են ռազմատրանսպորտային Իլ-76 ինքնաթիռը, որում փոխանակման համար ուկրաինացի 65 գերի է եղել։ Ինքնաթիռում գտնվող բոլոր կալանավորվածները, ինչպես նաև անձնակազմի վեց անդամները և երեք ուղեկցող անձինք՝ ընդհանուր թվով 74 մարդ մահացել են:
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինացի պատգամավորը քննադատել է իշխանություններին՝ ռազմագերիներով Իլ-76-ի կործանման հետ կապված լռության համար
- Բելգորոդի նահանգապետը հայտնել է կործանված Իլ-76 ինքնաթիռի բոլոր ուղևորների մահվան մասին