Կորած 17 հազար ավտոմատների տեղը գիտեն միայն իշխանությունները. Լարիսա Ալավերդյան
«Մեզ վարժեցնում են անօրինականության, այնպիսի պետական կամայականությունների դրսևորումների, որոնք մենք չենք տեսել և կարծում եմ, որ քիչ պետություններ կան, որտեղ մարդուն առևանգում են և այնպիսի հոգեբանական ճնշում են գործադրում, որ նա ստիպված թողնի երկիրը և հեռանա»,-«Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց ՀՀ նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարիներ Հայրապետյանի(Նարե Սոսե) առևանգման փաստին։
Նա հայտնեց, որ ոչ մի տեղ գրված չէ, որ մարդուն առանց զգուշացնելու և փաստաբան ունենալու հնարավորություն ընձեռելու, կարող են պարտադրանքով զրույց վարել։
«Այն առևանգում է, խայտառակություն է, խոսքը չի գնում մի կնոջ մասին, այլ՝ մեր երկրի խայտառակությունների»,- հայտարարեց Լարիսա Ալավերդյանը։
Նա ասաց, որ որպես «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործ են ունեցել Ադրբեջանում խոշտանգված, մազապուրծ եղած անձանց հետ, որոնց հետ իրականացնում էին տարբեր վերականգնողական աշխատանքներ, որոնք տևում էին տարիներ։
Ալավերդյանը հայտնեց, որ զբաղվել են նաև Հայաստանի տարբեր վայրերում, ոստիկանությունում տեղի ունենցած դաժան վերաբերմունքի ենթարկվածներով և նրանց հետ էլ են վերկանգնողական աշխատանք տանում։
«Նրանք, ովքեր Ադրբեջանում դաժան ֆիզիկական և հոգեբանական կտտանքների էին ենթարկվել, 10 տրիների հետևողական աշխատանքի միջոցով կարողանում էինք վերականգնել նրանց առողջական, հոգեբանական վիճակը»,-ասաց Ալավերդյանը և, տեղեկացնելով, որ Հայաստանում դաժան հոգեբանական ճնշման ենթարկվածներին վերականգնել հնարավոր չէ, հավելեց. «Հոգեբանական, անգամ ոչ ֆիզիկական ճնշումը յուրայինների, յուր պետության մեջ անջնջելի հետք է թողնում մարդու հոգեբանության և հոգեկան վիճակի վար։
Ալավերդյանը հիշեցրեց, որ ներքին գործերի նախարարը ժամանակին հայտարարել է, որ 2020 թվականից հետո անհետացել է 17 հազար ավտոմատ։
«Ես պնդում եմ, որ այն տեղի է ունեցել հենց իշխանությունների հրամանով և այնտեղ են, որտեղ իշխանությունները գիտեն։ Այդ ավտոմատների տեղը գիտի միայն իշխանությունները»,-ասաց ՀՀ նախկին ՄԻՊ-ը և նկատեց, որ ՆԳ նախարարը նույն կերպ է վարվում հասարակության հետ, ինչ Նարե Սոսեին առևանգած ոստիկանը, այն պետական մակարդակով ահաբեկչություն է։
Լարիսա Ալավերդյանը հայտարարեց, որ, զենքի կորուստի մասին հայտարարելով, իշխանություններն ահաբեկում են ընդդիմախոս հասարակությանը, իսկ Նարիներ Հայրապետյանի դեպքով ստույգ ազդակ են հղում պետական մակարդակով ահաբեկելու մասին։
Ալավերդյանը տեղեկացրեց, որ Նարիներ Հայրապետյանը 15 տարեկանից մասնակցել է արցախյան ազատամարտին, անվախ է, ուժեղ կամքի տեր և ծայրահեղ ճնշման գործողություն է գործադրվել նրա վրա, այլապես նա չէր լքի Հայաստանը։
Անդրադառնալով Հոկտեմբերի 27-ի դեպքին և հետագա զարգացումներին՝ Լարիսա Ալավերդյանը հայտարարեց, որ այսօր այն ուժերն են 6 տարի իշխանության, ովքեր նախկինում Վազգեն Սարգսյանի կողքին էին, իսկ այսօր ասում են, որ Արցախն Ադրբեջանի մաս է, իսկ Վազգեն Սարգսյանի եղբայրը «եղբայրադավ է»։
«6 տարի դուք եք իշխանության, ինչո՞ւ չեք բացահայտում Հոկտեմեբերի 27ը։ նշանակում է՝ դուք եք դրանում խառնված և չեք ուզում ինքներդ ձեզ բացահայտել»,-ասաց Ալավերդյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները