Կարինե Նալչաջյան. Ազգին հոգեբանորեն զոհի վերածելու լավագույն ձևը հարված հասցնել կրթությանը
«Մեր դեմ մեծ պատերազմ է հայտարարված, որն իր բաղադրիչներն ունի։ Հիմնական բաղադրիչներից մեկն ազգին հոգեբանորեն ջարդ ու փշուր անելու, կոտրելու, ինքնությունը ոչնչացնելու բաղադրիչն է»,- 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայի դասագիրքը չեղարկելուն ուղղված «Խոտանել խեղաթյուրված դասագիրքը» միջոցառումների հերթական քննարկման ժամանակ ասաց հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Կարինե Նալչաջյանը։
Ըստ նրա, ազգին հոգեբանորեն զոհի վերածելու լավագույն ձևը հարված հասցնել կրթությանը, սկսել երեխաներից, դեսահասության, պատանեկան տարիքից։
«Եթե մենք երեխային տալիս ենք սեփական անձի, ազգի մասին պղծված, խեղաթյուրված գաղափարներ, արժեքներ, փաստեր, ստեղծվում են բոլոր պայմանները, որպեսզի հայ երեխան աղավաղված կերպով ընկալի իր ազգի, իր էթնիկական խմբի կենսագրությունը»,- ասաց նա։
Ըստ հոգեբանի, այսօր ինքնությունը թուլացվում է և հոգեբանական թերարժեքություն են ներարկում ձևավորվող սերնդի մեջ. «Կա մի երևույթ, որ կոչվում է էթնիկական ինքնանույնացում։ Այս տարիքը, որին միտված է դասագիրքը, այս իամստով շատ զգայուն տարիք է, էթնիկական ինքնանույնացման տարիք է։ Այս տարիքում դեսահասները, պատանիները մի կարևոր հարցի պատասխան են ուզում իրենք իրենց համար ստանալ՝ ով եմ ես, ով եմ ես որպես ինչ-որ մի ազգի ներկայացուցիչ։ Եթե դպրոցական դասագրքում ներկայացված է իմ ազգի պատկերը՝ խեղճ ու կրակ, միայն ողբերգություններ տեսած, հաղթանակները չկարևորող, եթե իմ պատմությունը, էթնիկական խումբը ներկայանում է նվաստ, թույլ, իսկ պատանու հոգեբանությունն այնպիսին է, որ ուզում է այնպիսի խմբի անդամ լինել, որ արժանապատիվ է, ուժեղ է, այս պարագայում ինչպես ենք սպասում, որ այս երեխան դրական հոգեբանական նույնացում ունենա ազգի հետ։ Նա կօտարվի, չի ուզի այդ խմբի մասնակից լինել»։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Այսօր պատերազմը հասել է հայ դպրոցի շեմին. Կարին Տոնոյան
- Նևրոզով կարող է տառապել ոչ միայն անհատ անձը, այլև հասարակությունը. Կարինե Նալչաջյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան