Մտածում եմ՝ «Հայոց պատմության» դասագրքի հեղինակը դիտմամբ է դասագիրքը հեղեղել «ոչ էական» վրիպակներով, որ էականը չտեսնենք. Կարո Վարդանյան
«Ի՞նչ է նշանակում 60 էջից ավելի վրիպակներ, սխալներ։ Ակամա սկսում եմ մտածել, որ «ոչ էական, մասնագիտական» սխալները, վրիպումները ուշադրությունը շեղելու համար են, հեղինակը դիտմամբ է հեղեղել այդքան մանր-մունր վրիպակներով, որպեսզի էականը չտեսնենք այդքան սխալների մեջ»,- 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայի դասագիրքը չեղարկելուն ուղղված «Խոտանել խեղաթյուրված դասագիրքը» միջոցառումների հերթական քննարկման ժամանակ ասաց գրող, գրականագետ Կարո Վարդանյանը։
Նա հարցադրում արեց՝ արդյո՞ք դասագիրքը թերթողները, ընթերցողները զգացողություն են ունենում, որ մեր ողջ պատմական ընթացքն ազատագրական պայքարի ընթացք է։
Կարո Վարդանյանի խոսքով, պատվիրված աղբյուրներն արդեն հետագա պատմաբանների համար դառնում են աղբյուրներ, սկսում է գիտական ուսումնասիրությունների հիմքում ունենալ նման կեղծված աղբյուրներ։
Մանրամասն՝ տեսանյությում։
Հարակից հրապարակումներ`
- Կարինե Նալչաջյան. Ազգին հոգեբանորեն զոհի վերածելու լավագույն ձևը հարված հասցնել կրթությանը
- Երևանում կողաշրջվել է 58 տոննա դիզվառելիքով լցված վագոնը
- Նոր դասագիրքն ունի բովանդակային լուրջ բացեր և ապազգային մոտեցում.Հայտարարություն
- Սմբատ Հովհաննիսյանը գրում է «Հայոց պատմության» 8-րդ դասարանի դասագիրքը, և չի բացառվում, որ «փառք տանք» 7-րդ դասարանի դասագրքին. Բադալյան
- Դեմոյան. «Հայոց պատմության» դասագրքի սխալներն այնքան շատ են, որ առանձին ներդիր է տպագրվելու
- Բովանդակության պահով ոչ մի հեղափոխություն չենք արել. «Հայոց պատմություն» 7–րդ դասարանի դասագրքի հեղինակ
- Հայկ Դեմոյան. Ի՞նչ չի տեսնի Ձեր երեխան՝ 7-րդ դասարանի Հայոց պատմության դասագրքում
- Մայր Աթոռ. Դադարեցնել «Հայոց պատմություն» դասագրքի կիրառությունը և ձեռնամուխ լինել նոր դասագրքի պատրաստման աշխատանքների
- «Հայոց պատմության» դասագրքում օբյեկտիվությամբ ու պատշաճ ծավալով ներկայացված չեն ազգային, պետական, հոգևոր կյանքի պատմական կարևորագույն դեպքերը
- Պատմաբանները 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքի հեղինակի ու նախարարի ներկայությամբ մատնանշել են գրքում առկա անճշտությունները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան