Ինչպե՞ս է պատահում, որ այսօր լակոտների է տրվում դասագիրք գրելու պատասխանատու գործը. Հակոբ Ավետիքյան
«Վերջին 200 տարվա ընթացքում ինչքան դասագիրք ենք ունեցել, հեղինակավոր մարդիկ են գրել։ Նրանք կարողացել են մեր սերունդները դաստիարակել։ Ինչպե՞ս է պատահում, որ այսօր, ներողության արտահայտության համար, լակոտների է տրվում նման պատասխանտու գործը»,- 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայի դասագիրքը չեղարկելուն ուղղված «Խոտանել խեղաթյուրված դասագիրքը» միջոցառումների հերթական քննարկման ժամանակ ասաց «ԱԶԳ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը։
Նա նշեց, որ պետք է տարբեր քայլեր մշակել, իրականացնել, որպեսզի ոչ միայն այս դասագրքի գործածության վերջը տան, նաև նման այլ դասագրքեր հետագայում չունենալ։
Քննարկման վերջում հայտարարվեց, որ «Խոտանել խեղաթյուրված դասագիրքը» միջոցառումների շարքի նախաձեռնող խումբը ժամանակ է տալիս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին՝ «Հայոց պատմություն» 7-րդ դասարանի դասագիրքը խոտանալ, չեղակելու որոշում կայացնել առաջիկա 72 ժամում, հակառապ դեպքում նախաձեռնող խումբը հունվարի 29-ին ժամը 11։00-ին ԿԳՄՍ նախարարության դիմաց կանցկացնի հրապարակային բողոքի ակցիա՝ պահանջելով նախարարի հրաժարականը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Սա մատաղ սերնդի դեմ ուղղված հանցագործություն է. Արա Զոհրաբյան
- Մտածում եմ՝ «Հայոց պատմության» դասագրքի հեղինակը դիտմամբ է դասագիրքը հեղեղել «ոչ էական» վրիպակներով, որ էականը չտեսնենք. Կարո Վարդանյան
- Կարինե Նալչաջյան. Ազգին հոգեբանորեն զոհի վերածելու լավագույն ձևը հարված հասցնել կրթությանը
- Այսօր պատերազմը հասել է հայ դպրոցի շեմին. Կարին Տոնոյան
- Դասագրքերի փորձաքննության նոր կարգով առարկայական հանձնաժողովների ձևավորման պահանջները խստացվել են
- Սմբատ Հովհաննիսյանը գրում է «Հայոց պատմության» 8-րդ դասարանի դասագիրքը, և չի բացառվում, որ «փառք տանք» 7-րդ դասարանի դասագրքին. Բադալյան
- Դեմոյան. «Հայոց պատմության» դասագրքի սխալներն այնքան շատ են, որ առանձին ներդիր է տպագրվելու
- Ինչու Վասակ Սյունին, Պետրոս Գետադարձ Կաթողիկոսը «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագրքում ներկայացված չեն իբրև դավաճաններ
- Բովանդակության պահով ոչ մի հեղափոխություն չենք արել. «Հայոց պատմություն» 7–րդ դասարանի դասագրքի հեղինակ
- Առկա է վարչական լուրջ դիմադրություն «Հայոց պատմություն» դասագրքի տեսական և մեթոդաբանական խնդիրների բարձրաձայնմանը
- Հայկ Դեմոյան. Ի՞նչ չի տեսնի Ձեր երեխան՝ 7-րդ դասարանի Հայոց պատմության դասագրքում