«Հրապարակ». ԱԺ ընդդիմության հետ ո՛չ Արևմուտքն է համագործակցում, ո՛չ էլ անգամ Ռուսաստանը
«Հրապարակ» թերթը գրում է.
«ԱԺ ընդդիմության հետ ո՛չ Արևմուտքն է համագործակցում, ո՛չ էլ անգամ Ռուսաստանը։ Պատգամավորներից մեկը դժգոհեց, որ ընդդիմադիր պատգամավորները, կարելի է ասել, «պերսոնա նոն գրատա» են դարձել ՀՀ-ում հավատարմագրված գրեթե բոլոր դեսպանների համար: Նրանք կա՛մ չեն արձագանքում, երբ ընդդիմությունը որևէ հարցով դիմում է` հանդիպում խնդրելով, կա՛մ արձագանքում են ամիսներ հետո, երբ խնդիրը, որի մասին պատգամավորները ցանկացել են իրազեկել, քննարկել, այլևս կորցրել է ակտուալությունը: Իսկ որոշ դեպքերում էլ դեսպանները լսում են ու մատը մատին չեն խփում:
Մինչդեռ անցյալում դեսպաններն իրենք էին հանրային հնչեղություն ստացած իրադարձությունների ժամանակ կապ հաստատում ընդդիմադիր պատգամավորների հետ և փորձում ներազդել գործող իշխանությունների վրա։ Հիմա ո՛չ մարդու իրավունքների ոտնահարումները, ո՛չ մեդիայի խնդիրները, ո՛չ քաղաքական հալածանքները արևմտյան «դեմոկրատներին» չեն հուզում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։