«ՄՏՍ Հայաստան»-ի նոր սեփականատերը Հայաստանին կփոխանցի բաժնետոմսերի 20%-ը
«Հայաստանի համար «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի ռազմավարական նշանակությունը հաշվի առնելով՝ «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ»-ը մտադրված է բաժնետոմսերի 20%-ը անհատույց փոխանցել Հայաստանի Հանրապետությանը` անհատույց»,-այդ մասին ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։
Այսօր՝ հունվարի 24-ին, ՄՏՍ-ը հայտարարել էր «ՄՏՍ Հայաստան»-ի 100% բաժնետոմսերի (սպասարկում է 2,3 մլն բաժանորդի) կիպրական Fedilco Group Limited-ին վաճառելու գործարքի կայացման մասին։ «ՄՏՍ Հայաստան»-ի հետ միասին վաճառվել է նաև MobiDram-ը (100%-ը պատկանում է «ՄՏՍ Հայաստան»-ին), որը երկրում ֆինանսական ծառայություններ է մատուցում։
Մինչ գործարքը «ՄՏՍ Հայաստան»-ն պատկանում էր «Արամայո Ինվեստմենթս Լիմիթեդ»-ին, որն իր հերթին Լյուքսեմբուրգյան «Ալեգրետտո» հոլդինգի միջոցով 100%-ով պատկանում էր «ՄՏՍ»-ին: Fedilco Group Limited-ի շահառուներն են Ժե Ջանգը և Կոնստանտին Սոկոլովը։ ՄՏՍ-ը 2023 թվականի հունվարից փորձում էր նրանց վաճառել իր հայաստանյան դուստր ձեռնարկությունը, սակայն միայն այժմ է հաջողվել ստանալ հանրապետության իշխանությունների հավանությունը։
Հարակից հրապարակումներ`
- «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ն պարզաբանում է ներկայացրել բաժնետոմսերի վաճառքի վերաբերյալ
- ՀԾԿՀ-ն մերժում է «ՄՏՍ Հայաստան»-ի գործարքի կնքումը
- ՄՏՍ Հայաստան ՓԲԸ-ն անհայտ ընկերությանը հանձնելու մասին հաղորդմանս կապակցությամբ վարույթ չնախաձեռնելու գրությունը ստացա. Փաստաբան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան