Քաղաքական 19:35 24/01/2024 Հայաստան

Հայաստանի «երիտասարդների» իշխանությունն անհույս հետ է ընկել աշխարհի զարգացման միտումներից. Վազգեն Մանուկյան

Վազգեն Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում հոդված է հրապարակել՝ անդրադառնալով հայոց պատմության դասագրքի անվանումը փոխելու իշխանության նախաձեռնությանը։ Հոդվածն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Հայո՞ց պատմություն, թե՞ Հայաստանի պատմություն». Վազգեն Մանուկյան

Խորհրդային Միության փլուզումից հետո փլուզվեց մեր ամբողջ արդյունաբերությունը։ Շատերս կարծում էինք, որ չնայած սխալ քաղաքականությանը, որը բերեց արդյունաբերության կործանմանը, հետագայում հնարավոր կլիներ կառուցել նոր գործարաններ նոր տեխնոլոգիաներով, գնալ առաջ, նորից դառնալ ժամանակակից, զարգացած արդյունաբերական երկիր։ Անցան տարիներ, և մենք տեսանք, որ արդեն չկան այն մարդիկ, որոնք պիտի կառուցեին այդ գործարանները՝ գիտնականներ, ինժեներներ, արդյունաբերության կազմակերպիչներ, բարձր մակարդակի մասնագիտացված բանվորներ: Անդրադառնանք կրթական համակարգին, հայոց պատմությանը: Մեր ողջ ժողովրդի համախմբված ջանքերով, հազարավոր զոհերի գնով ունեցաք փայլուն հաղթանակներ՝ ազատագրելով բուն հայկական, բնիկ հայերով բնակեցված Արցախը: Այժմ կրեցինք անարդար պարտություն, և այս իշխանությունների պատճառով մեր երկիրն ու ժողովուրդը շարունակում են մնալ խեղճացած վիճակում:

Շատերս մտածում ենք, որ մեր կորցրածը կարելի է վերականգնել: Այո, կարելի է, բայց այն դեպքում, եթե մեր ժողովրդի մեջ լինեն մարդիկ, որոնք հպարտանում են մեր ժողովրդի պատմությամբ, լի են վճռականությամբ պահպանելու մեր ինքնությունը, անվտանգությունը, ապահովելու մեր ազգային զարգացումը: Այդպիսի մարդիկ դեռևս կան, բայց կրթական համակարգի այն «բարեփոխումները», որոնք իրականացնում են այս իշխանությունները, ուղղված են նրան, որպեսզի նման մարդիկ չլինեն, և նոր սերունդը զուրկ լինի ազգային հպարտությունից ու ազգային նպատակներից: Կանցնի որոշ ժամանակ, և այդպիսի մարդիկ կարող են այլևս չլինել։ Կան բազմաթիվ ապացույցներ, թե կրթական համակարգն ինչ դեր է խաղում պետության կառուցման գործում, կրթությունը և սեփական երկրի ու ժողովրդի պատմությունն իմանալը, դրանով հպարտանալն ինչպես է մարդկանց մղում սեփական երկիրը կառուցելու և զարգացնելու: Ինչո՞ւ է կարևոր «հայոց պատմություն» և ոչ թե «Հայաստանի պատմություն» ձևակերպումը։ Նախևառաջ հայկական պետության պատմությունը հայ ժողովրդի պատմության մի փոքր մասն է: Ֆրանսիացիների համար իրենց պետության և ժողովրդի պատմությունները գրեթե համընկնում են, բայց մենք հարյուրավոր տարիներ պետություն չենք ունեցել, սակայն ունեցել ենք ժողովուրդ, որը պետության բացակայության պայմաններում, հատկապես վերջին հարյուրամյակներում, կարևոր դեր է կատարել համաշխարհային քաղաքակրթության զարգացման մեջ:

Մենք ունենք փայլուն էջեր աշխարհով մեկ սփռված հայության գործունեության վերաբերյալ համաշխարհային գիտության, մշակույթի, տեխնոլոգիաների, գործարարության, կրոնի, ռազմահեղափոխության պատմության մեջ: Այդ դրվագների ուսուցումը մեր նոր սերնդին փոխանցում է ինքնավստահության, հպարտության, օրինակ վերցնելու մի լիցք, առանց որի անհնար է ստեղծագործական որևէ հնարավորություն պետության զարգացման գործում: Այն ճանապարհը, որով մեզ ուզում են տանել այս իշխանությունները, ի վերջո բերելու է նրան, որ Հայաստանի պետության անվան տակ լինի մի տարածք (եթե, իհարկե, լինի), որտեղ անգամ հայեր չեն ապրում։ Այն խնդիրն ու գաղափարները, որ ներկա իշխանությունը որդեգրել է, 1990-ական թվականների և 21-րդ դարասկզբի թրենդն է (գերլիբերալիզմ), որն աշխարհում արդեն հնացած է։

Այսօր աշխարհում, այդ թվում Եվրոպայում և հատկապես մեր տարածաշրջանում, արագորեն տարածվում է նոր թրենդ, որի մեջ մեծ նշանակություն ունեն ազգային ինքնագիտակցությունը, պետությունների ռազմական ուժը, մրցակցությունը: Հայաստանի այսպես կոչված «երիտասարդների» իշխանությունն անհույս հետ է ընկել ժամանակակից աշխարհի զարգացման միտումներից։ Այդ «երիտասարդներն» արևմտյան քաղաքակրթության 90-ականների պրովինցիալներ են: Եվ որքան էլ այս իշխանության որդեգրած ճանապարհը վնասներ հասցնի մեր ժողովրդին, միևնույն է, այն դատապարտված է ձախողման, քանի որ այդ ճանապարհը դեմ է թե՛ հազարամյակներով ձևավորված մեր ազգային ձգտմանը և թե՛ համաշխարհային զարգացման այսօրվա թրենդներին:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:37
Բախումներ Թբիլիսիում
Թբիլիսիում բախումներ են ցուցարարների և ոստիկանության միջև։ Ընդդիմությունը փողոց է դուրս եկալ այն բանից հետո, երբ Վրաստանի ընտրություններում...
Աղբյուր` Panorama.am
23:24
Լեհաստանի Նախագահը հանդիպում չի ունեցել Կաթողիկոսի հետ, բայց հանդիպել է Դանիել Իոաննիսյանին. Էդգար Ղազարյան
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Հայաստան կատարած պետական այցի ժամանակ Լեհաստանի Նախագահը արարողակարգային...
Աղբյուր` Panorama.am
23:15
Դերասան Գնել Սարգսյանը ուղիղ եթերում հայտարարեց ՔՊ-ի շարքերը լքելու մասին
«Տարիների ընթացքում եկել հասել է դրան, որ այս հայարարությունը անեմ»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց դերասան Գնել Սարգսյանը։ Նա...
Աղբյուր` Panorama.am
22:47
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն 2026 թ Աշխարհի առաջնության վիճակահանության ժամանակ կընդգրկվի 4-րդ զամբյուղում
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հաստատել է 2026թ․ աշխարհի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի վիճակահանության զամբյուղները։...
Աղբյուր` Panorama.am
22:26
Կանցկացվի ԱԺ քննարկում ԼՂ-ից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիության ձեռքբերման հարցերի շուրջ
ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ նոյեմբերի 29-ին՝ ժամը 14:00-ին, 334 սրահում «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Էլինար Վարդանյանի և Աննա...
Աղբյուր` Panorama.am
21:58
Բողոքի ակցիայի մասնակիցները փակել են Թբիլիսիի Ռուսթավելի պողոտան
Թբիլիսիի Ռուսթավելի պողոտան կրկին փակված է։ Այսօրվա համար նախապես ոչ մի գործողություն չէր հայտարարվել, այն ինքնաբուխ բողոք է ի պատասխան...
Աղբյուր` Panorama.am
21:28
Իսրայելը մեղադրվում է Լիբանանի հետ հրադադարը խախտելու մեջ
Իսրայելի Պաշտպանության բանակը (IDF) մի քանի անգամ խախտել է Լիբանանի հետ հրադադարի պայմանագիրը։ Այս մասին X սոցիալական ցանցի իր էջում հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
21:15
Խոշոր ավտովթար. Վանաձորում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը
Նոյեմբերի 28-ին, ժամը 13:10-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցի սկզբնամասում բախվել են Լոռու մարզի բնակիչներ 38-ամյա Թաթուլ...
Աղբյուր` Panorama.am
20:49
Խաբեությամբ կնքված ցանկացած միջազգային պայմանագիր առ ոչինչ է․ Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «44-օրյա պատերազմի ավարտից անմիջապես հետո, փորձելով ոչ միայն հնարավորինս...
Աղբյուր` Panorama.am
20:37
«Վրացական երազանք»-ը չի ցանկանում ԵՄ-ի հետ բանակցություններ սկսել
Վրաստանի կառավարությունը հրաժարվում է Եվրամիության հետ բանակցություններ սկսել մինչև 2028 թվականի ավարտը։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ այս...
Աղբյուր` Panorama.am
20:25
Արագած-Ծիլքար, Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհներին հատված-հատված բուք է
Նոյեմբերի 28-ին՝ ժամը 19։50-ի դրությամբ, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Արարատի, Վայքի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
20:06
Շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցվեն Սյունիքի և Վայոց ձորի մարզերում
ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու, քաղաքացիներին մատուցվող ծառայություններն առավել...
Աղբյուր` Panorama.am
19:50
Սա հայկական պետականության պահպանման, դրա ապագան ապահովելու տեսանկյունից գոյութենական խնդիր է․ Արման Մելիքյան
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը գրում է. «Իշխանափոխությունը Հայաստանի համար պետք է դիտարկվի ոչ թե...
Աղբյուր` Panorama.am
19:37
Նայե՛ք քարտեզին․․․․ Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․ «Նայեք քարտեզին: Անցնող շաբաթ Թուրքիայի խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
19:24
«Աբովյանի ծննդատուն» ՊՓԲԸ-ի տնօրենն աշխատավարձերը չի տալիս, պարտքերի մեջ է․ Պողոսյան
«Առողջության իրավունք իրավապաշտպան» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի օգոստոս ամսին Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
19:11
«Վերին Լարս» անցակետի մոտ շուրջ 700 հայկական բեռնատար կա կուտակված
Ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետի մոտ շուրջ 700 հայկական բեռնատար կա կուտակված։ Sputnik-Արմենիայի փոխանցմամբ՝ այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:59
Սպիտակ ծովից մինչև Ամուրի ափեր տարածվում է ռեկորդային ջերմություն․ Ազիզյան
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է․ «Օրացուցային ձմռան սկսվելուց երկու օր...
Աղբյուր` Panorama.am
18:47
Կանանց ազգային հավաքականը դրսում ոչ-ոքի է խաղացել Մոլդովայի ընտրանու հետ
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 28-ին Մոլդովայի Վադուլ Լուի Վոդա քաղաքում կայացած ընկերական խաղում ոչ-ոքի է խաղացել դաշտի տերերի՝...
Աղբյուր` Panorama.am
18:35
Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարների առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպում
Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարների առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։...
Աղբյուր` Panorama.am
18:24
Ոստիկանությունը զգուշացնում է՝ տարատեսակ վկայականները վարորդին որևէ արտոնություն չեն տալիս
ՆԳՆ ոստիկանությունից զգուշացնում են․ «Նոյեմբերի 26-ի երեկոյան մայրաքաղաքի պարեկները կանգնեցրել են մի մեքենա: Ստուգման ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
18:12
ՆԱՏՕ-ի հետ Թուրքիայի փոխգործակցության պահպանումը մնում է ԱՄՆ-ի կարևոր առաջնահերթությունը․ ԱՄՆ Պետդեպ
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հայտարարել է, որ թուրքական կողմը կրկին հարցում է ուղարկել ԱՄՆ՝ իրեն չհատկացված F-35 նոր...
Աղբյուր` Panorama.am
18:05
Պուտին. ՀԱՊԿ-ը պարտավոր չէր կռվել Երևանի կողմից՝ Արցախի համար
Աստանայում ՀԱՊԿ գագաթնաժաղովի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է Հայաստանի բացակայությունը՝ նշելով, որ յուրաքանչյուր երկիր...
Աղբյուր` Panorama.am
18:02
Հրազդանն ամենափոշոտ քաղաքն է
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հրապարակել է Գյումրի, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու...
Աղբյուր` Panorama.am
17:51
Էլթոն Ջոնը խոսել է տեսողությունը կորցնելու մասին
Բրիտանացի հայտնի երգիչ Էլթոն Ջոնն ամբողջովին կորցրել է աջ աչքի տեսողությունը մի քանի ամիս առաջ ստացած վարակի պատճառով։ Երգչի խոսքով, իրավիճակը...
Աղբյուր` Panorama.am
17:47
Կտեսնեք, իշխանափոխությունից հետո ինչ է կատարվելու. Ռոբերտ Քոչարյան
«Երբեք, երբեք։ Իհարկե, չի եղել»,-այսպես արձագանքեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ արձագանքելով իր նախագահության օրոք...
Աղբյուր` Panorama.am
17:35
SNN. Սիրիայում սպանվել է Իրանի ռազմական խորհրդականը
Սիրիայում Իրանի ռազմական խորհրդականների կորպուսի հրամանատար, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար...
Աղբյուր` Panorama.am
17:17
Միայն Հայաստանը ղեկավարող պարոն Թյուրիմացությունն է կարող նման անհեթեթ պահելակերպ որդեգրել. Ստեփան Դանիելյան
«Ըստ ռուսական պաշտոնական լրատվամիջոցի հաղորդման, Հայաստանը, չմասնակցելով ՀԱՊԿ երկրների ղեկավարների հանդիպմանը, պարտավորվել է միանալ...
Աղբյուր` Panorama.am
17:12
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի «կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործողությունները» կստուգվեն հակակոռուպցիոն կոմիտեում
Փաստաբանների ակումբում ձևավորված համակարգող խումբը ուսումնասիրել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի գործունեությունը, հայտարարագրերը,...
Աղբյուր` Panorama.am
17:08
Իրավապաշտպանի ահազանգը. Դատապարտյալը 22 օր է՝ գտնվում է հացադուլի մեջ, 16 կգ նիհարել է
«Արմավիր քրեակատարողական հիմնարկում իրենց առողջական խնդիրներով պայմանավորված հացադուլ են հայտարարել 2 անձինք»,-ահազանգում է...
Աղբյուր` Panorama.am
17:07
ՔԿ նորանշանակ պետը տեղյակ չէ, թե իր վերաբերյալ Փաշինյանը ինչ կոռուպցիոն դրվագի մասին էր հայտարարել
«Ընդամենը կարող եմ հավաստիացնել, որ որևիցե կոռուպցիոն բնույթի երևույթների հետ ոչ առնչություն եմ ունեցել, ոչ էլ։ Իմ առաջնային խնդիրը հենց...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան
13:45 27/11/2024

Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}