Ի՞նչ ստացավ Թուրքիան՝ վավերացրել է ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտը
Ձայների 55 դեմ, 287 կողմ հարաբերակցությամբ Թուրքիայի խորհրդարանը երեկ երեկոյան վավերացրել է ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտը։
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը նշում է, որ թեև, ըստ օրենքի, այս որոշումը դեռ պետք է վավերացնի Թուրքիայի նախագահ Էրդողանը, սակայն ամենայն հավանականությամբ դա արագ տեղի կունենա։
«Շվեդիան դիմել էր ՆԱՏՕ անդամ դառնալու համար 2020 թ. գարնանը՝ Ուկրաինայում պատերազմի մեկնարկից անմիջապես հետո։
Թուրքիան մոտ երկու տարի ուշացրեց վավերացումը, ինչը անհրաժեշտ նախապայման է։
Անցնող շուրջ 2 տարվա ընթացքում այս պարզ իրավիճակից Թուրքիան իր համար քաղեց առավելագույնը։
Իսկ ի՞նչ ստացավ Թուրքիան։ Ստորև հիմնական ձեռքբերումները.
. բարձրացրեց իր քաղաքական կշիռը ՆԱՏՕ կազմում,
. հայտը ուշացնելու շնորհիվ հավելյալ մանևրելու տեղ ստացավ Ռուսաստանի հետ իր հարաբերություններում՝ վերջինիս «վաճառելով» իր այդ ժամանակավոր դիրքորոշումը,
. ստիպեց ԱՄՆ իր հետ վերսկսել առաջադեմ ռազմական տեխնոլոգիաների մատակարարման շուրջ բանակցությունները, որոնք սառեցված էին 2018 թվականից,
. Շվեդիայում ու ամբողջ Եվրոպայում բավական սահմանափակեց ու բարդացրեց քրդական ուժերի գործունեությունը։
Մի խոսքով՝ քաղաքական ու դիվանագիտական մաստեր կլասս»,- գրել է Վարուժան Գեղամյանը։