Բռնագաղթած արցախցիներից 12618-ը լքել է Հայաստանը՝ նրանցից վերադարձել է 5473-ը
2023 թվականի սեպտեմբերի 19-ից մինչ 2024 թ․ հունվարի 5-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի օդային եւ ցամաքային անցման կետերով Հայաստանից մեկնել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 12 հազար 618 անձ։
Այս մասին «Ինֆոքոմ»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից։
2023 թ․ սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախի վրա հարձակման հետեւանքով բռնի տեղահանվել է շուրջ 115 հազար անձ։
Այսինքն՝ հիշյալ ժամանակահատվածում Հայաստանից մեկնել է բռնի տեղահանվածների 11 տոկոսը։
Ըստ ԱԱԾ-ից ստացված տվյալների՝ հիշյալ անձանցից 5473-ը նույն ժամանակահատվածում վերադարձել է Հայաստան, իսկ 7145 անձ չի վերադարձել։
Ստացվում է, որ սեպտեմբերի 19-ից մինչ հունվարի 5-ը Հայաստանից դուրս է եկել եւ չի վերադարձել ընդհանուր առմամբ Արցախից բռնի տեղահանվածների 6 տոկոսը։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ նախագահը մեդալներ է հանձնել պետական պաշտոնյաներին Արցախից բռնագաղթածներին աջակցելու համար
- Բռնագաղթածների համար երեխայի ծննդի նպաստների՝ Արցախի կարգաթվերը չեն գործի.Դավիթ Խաչատրյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան