Մերկասառույցի պատճառով հասարակական տրանսպորտը սպասարկող որոշ երթուղիներ կաշխատեն չվացուցակի խախտումներով․ քաղաքապետարան
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ եղանակային անբարենպաստ պայմանների ու ճանապարհների առանձին հատվածներում առաջացած մերկասառույցի պատճառով հասարակական տրանսպորտը սպասարկող որոշ երթուղիներ հնարավոր է աշխատեն չվացուցակի խախտումներով ու միջակայքերի տատանումներով:
«Հիշեցնենք, որ ձյան տեղումներին զուգահեռ մայրաքաղաքում շարունակվում են ձնամաքրման աշխատանքները: Արվում է հնարավորը՝ ճանապարհներին նվազագույն երթևեկելի վիճակ ապահովելու համար:
Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,- ասվում է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին