ԱՄՆ-ն ընդգծել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցները շրջանցելու փորձերը կանխելու Վրաստանի ջանքերը
ԱՄՆ-ը նշում է Վրաստանի իշխանությունների ջանքերը՝ կանխելու պատժամիջոցները շրջանցելու փորձերը։ ՏԱՍՍ-ը գրում է, որ նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը։
«Վրաստանի կառավարությունն իսկապես ջանքեր է գործադրել բարեփոխումների միջոցներ ձեռնարկելու համար, հատկապես վերջին ամիսներին, և մենք գնահատում ենք այն, ինչ նրանք անում են: Մենք բարձր ենք գնահատում նրանց ջանքերը՝ զգալի սահմանափակումների միջոցով պատժամիջոցների շրջանցումը թույլ չտալու»,-ասել է ամերիկացի դիվանագետը՝ ելույթ ունենալով Վաշինգտոնում գերմանական Մարշալի հիմնադրամում։
2023 թվականի դեկտեմբերին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ելույթ ունենալով իր տարեկան զեկույցով, ասաց, որ վրացական իշխանությունները հայտնաբերել են ԵՄ պատժամիջոցների տակ գտնվող եվրոպական ապրանքները Վրաստանից Ռուսաստան մաքսանենգ ճանապարհով տեղափոխելու շուրջ հազար փորձ։ Անցյալ տարվա օգոստոսի 1-ին Վրաստանի իշխանությունները սահմանափակումներ են մտցրել ԱՄՆ-ում արտադրված ավտոմեքենաների Ռուսաստանի Դաշնություն արտահանման և վերաարտահանման վրա, իսկ սեպտեմբերի 26-ից նմանատիպ սահմանափակումներ են մտել Եվրոպայից Վրաստան ներկրվող մեքենաների համար։
Հարակից հրապարակումներ`
- 2023-ին Վրաստանում Հայաստանից ավելի շատ ռուսական բիզնես է գրանցվել
- Վրաստանից խոսել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու պարտադրանքի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին