2023թ-ին խախտումների համար մենք 182 մլն դրամ չենք վճարել ճանապարհները սպասարկող ընկերություններին. Գնել Սանոսյան
«Նախորդ տարի հուլիս ամսից մենք ճանապարհային ցանցի սպասարկման էլէկտրոնային համակարգ ենք գործարկել և այն մեզ բազմաթիվ առավելություններ է տվել՝ սպասարկող ընկերությունների, կամ ճանապարհներին առակա թերությունների հայտնաբերման, դրանց շտկման կամ տուգանքների կիրառման առումով և այս համակարգը բերել է նրան, որ միայն նախորդ տարի 3420 խախտում ենք հայտնաբերել»,-գործադիրի այսօրվա նիստում հայտարարեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։
Նա հայտնեց, որ դրանք տարբեր են եղել՝ սկսած ճանապարհային նշանի ոչ պատշաճ վիճակից։
«Անցած տարի միայն այս համակարգի ներդրմամբ մենք 182 մլն դրամ չենք վճարել սպասարկող ընկերություններին, քանի որ համարել ենք, որ աշխատանքը արված չէ, կամ բավարար չէ։ Համեմատության համար ասեմ, որ ամբոջ 2022 թվականի համար այդ գումարը կազմել է 28 մլն դրամ»,-Նիկոլ Փաշինյնաին զեկուցեց Սանոսյանը։
Նախարարը հայտնեց, որ ընթացիկ տարում էլ 51 խախտում են հայտնաբերել։
Սանոսյանը նաև տեղեկացրեց, որ ճանապարհները սպասարկող 42 մեքենաները համալրված են GPS համակարգով և նախարարությունից տեսնում են, թե որտեղ են նրանք։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին