Դոգ մականվամբ բլոգերի ստեղծման և դեգրադացիայի մեջ կուսակցությունը ունի նաև իր մեղքի բաժինը. «Հանրային Ձայն»
«Հանրային Ձայն» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Ավարտվեց կուսակցության շուրջ առաջացած թնջուկի առաջին փուլը։
Բլոգեր Վարդան Ղուկասյանը մինչ այդ հայտարարեց, որ 23000 ընտրող ձայն է տվել ոչ թե կուսակցությանը և գաղափարին, այլ իր հայհոյանքներին և հրավիրեց համագումար միայն իր համակիրներով, համագումարը տապալվեց և բլոգերին մնաց հայտարարել նոր ԴՈԿ անվամբ կուսակցության ստեղծման մասին։
Ամփոփենք արդյունքները։
Բլոգերի համագումարին ներկա էին 232 անձ, որից միայն 10%-եր կուսակցական։
Այսինքն, եթե ընդունենք, որ այդ 232 հոգին փողով բերած չէին, ապա բլոգերի համակիրները 23 000 ընտրողներից ընդամենը 232 հոգին են։
Կուսակցությունը ունի մոտ 800 անդամ։ Բլոգերի կոչից հետո կուսակցությունից դուրս գալու դիմում և հայտարարություն են ներկայացրել ընդամենը 8 հոգի։ Այսինքն 800 կուսակցականից ընդամենը 8 հոգին են բլոգերի համակիրը։
Ամփոփենք`
Ընտրությունների ժամանակ կուսակցության ծրագիրը և գաղափարը ընտրել են 22 780 ընտրող։ Հայհոյանքը, մանկապղծությունը, արժեհամակարգի պղծումը, ընտանեկան արժեքների ոտնահարումը 232 հոգի։
Կուսակցության անդամ 800 հոգուց 792 հոգին համախմբված են կուսակցության գաղափարի շուրջ և մերժում են հայհոյանքը ու սրբապղծությունը որպես քաղաքական գործիքակազմ բլոգերի կիրառած մեթոդաբանությունը։
792 կուսակցական ընտրեցին բարոյականությունը, ընտանեկան արժեքները, քրիստոնեական հավատը և մերժեցին բլոգերին։
Բլոգերին կուսակցությունից վտարելուց հետո ստացել ենք ևս 45 դիմում կուսակցությանը անդամագրվելու։
Շնորհակալ եմ «Հանրային Ձայն» կուսակցության անդամներից և հասարակությանը բարոյական արժեքների կողմը կանգնելու համար։
Շնորհավորում եմ «Հանրային Ձայն» կուսակցության անդամներին մեզ վարկաբեկող աղբից ազատվելու և ինքնամաքրվելու համար։
Նաև շեշտեմ, որ «Հանրային Ձայն» կուսակցությունը հանդես է եկել նոր «Արժեհամակարգ» նախաձեռնությամբ, հայկական սոցիալական հարթակը հայհոյող և սրբապիղծ բլոգերներից մաքրելու նպատակով, քանի որ հասկանում է, որ Դոգ մականվամբ բլոգերի ստեղծման և դեգրադացիայի մեջ կուսակցությունը ունի նաև իր մեղքի բաժինը, որի համար հայցում ենք հասարակության ներողամտությունը և պարտավորվում ենք չարիքը վերացնել մեր իսկ ձեռքերով։
Աստված պահապան հայ ժողովրդին։
«Հանրային Ձայն» կուսակցության կառավարման խորհուրդ, նախագահ` Արտակ Գալստյան»։
Հարակից հրապարակումներ`
- «Դուք ազգի դավաճան եք։ Դոգ, լսում ես, դու ազգի դավաճան ես». «Մայր Հայաստանի» անդամ
- Ավինյանը՝ Դոգի մասին․ ձայնագրություն. «Հրապարակ»
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան