Ռուբեն Վարդանյանի և մյուս մեր հայրենակիցների վերադարձը պետք է դառնա ՀՀ և հայ ժողովրդի միասնական պահանջը․ Թանդիլյան
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը գրել է․
«Բաքվի դատարանի կողմից ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի կալանքը երկարաձգվել է 4 ամսով։
Ակնհայտ է, որ Վարդանյանի գործունեությունն Արցախում որևէ հանցագործություն չի պարունակել, և Ադրբեջանը փորձում է շինծու մեղադրանքներով դատապարտել Ռուբեն Վարդանյանին և ադրբեջանական բանտերում պահվող մեր մյուս հայրենակիցներին։
Ռուբեն Վարդանյանը և մեր մյուս հայրենակիցները օր առաջ պետք է վերադառնան հայրենիք, ինչը պետք է դառնա Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի միասնական պահանջը՝ որպես արտաքին քաղաքականության առաջնահերթություն և ազգային արժանապատվության խնդիր»։
Հարակից հրապարակումներ`
- Բաքվի կողմից գերեվարված ԱՀ ղեկավարների կալանքը երկարաձգվել է 4 ամսով
- Բաքվի կողմից գերեվարված Ռուբեն Վարդանյանի կալանքը երկարաձգել է 4 ամսով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան