Գործադիրն այսօր կհաստատի ՀՀ ԶՈւ-ի համար պետական գաղտնիք համարվող գնումների ցանկը
Կառավարությունն այսօր կհաստատի ՀՀ Զինված ուժերի կարիքների համար իրականացվող և պետական գաղտնիքի շարքին դասվող գնումների մասին տեղեկությունների ցանկը։
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Պետական գաղտնիքի մասին» 01.03.2023թ. ՀO-49-Ն oրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «զ» ենթակետի պահանջն ապահովելու անհրաժեշտությամբ:
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է. «2023 թ. մարտի 1-ին ընդունված ՀՕ-49-Ն Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «զ» ենթակետի համաձայն՝ պետական գաղտնիքի շարքին են դասվում նաև զինված ուժերի կարիքների համար իրականացված գնումների մասին տեղեկատվությունը, մասնավորապես` պետական գաղտնիք պարունակող ռազմական տեխնիկայի ու սպառազինության, պետական գաղտնիք պարունակող ռազմամթերքի միջոցների ապահովման համար անհրաժեշտ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների, ինչպես նաև ռազմական կարիքների ապահովման նպատակով անշարժ գույքի ձեռքբերման վերաբերյալ տեղեկատվությունը: Նշված տեղեկությունների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Որոշմամբ կարգավորվող հարաբերությունները գաղտնիության դրոշմագրով ընդունելու անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ գնումների գործընթացների հետ կապված ընթացակարգերը (գնումների պլան, գնման հայտ, տեխբնութագիր, գնումների կազմակերպում, գնման գործընթացի մասնակից) նախատեսված են «Գնումների մասին» օրենքով և ՀՀ կառավարության 04.05.2017թ. N526-Ն որոշմամբ: Հաշվի են առնվել նաև «Պետական գաղտնիքի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերի կարգավորումները, որոնց համաձայն` պետական գաղտնիքի շարքին դասվող ցանկը` ըստ գերատեսչական պատկանելության, հաստատում է ՀՀ կառավարությունը, գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկերը չեն գաղտնագրվում և ենթակա են հրապարակման, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանցում ընդգրկվող կոնկրետ տեղեկության վերտառությունը (անվանումը) ինքնին ամրագրման փաստի ուժով կարող է լինել պետական գաղտնիք: Այդ առումով, որոշման նախագծում ընդգրկվող վերտառություններն ինքնին պետական գաղտնիք չեն հանդիսանում:
Միաժամանակ, որոշման նախագծում անհրաժեշտություն է առաջացել ընդհանուր սպառազինությունից տարանջատված ներկայացնել հակաօդային պաշտպանության, հրթիռային, համազարկային կրակի ռեակտիվ, հակատանկային համալիրների, հրետանային համակարգերի, ավիացիոն և այլ սպառազինությունների գնումները` հաշվի առնելով ԶՈՒ կարիքների համար ձևավորվող գնումների պլանի կարգավորումները»:
Պետական գաղտնիք համարվող ԶՈւ գնումների մասին տեղեկությունների ցանկում են ընդգրկված ամրաշինական կառույցների ձեռքբերման կամ տեղադրման ծառայությունների ձեռքբերելու, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների ձեռքբերում կամ արդիականացման կամ վերանորոգման, հակաօդային պաշտպանության միջոցների ձեռքբերման կամ արդիականացման կամ վերանորոգման, Ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների ձեռքբերման կամ արդիականացման կամ վերանորոգման և մի շաչք այլ գնումների մասին տեղեկությունները։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին