Բլոկադան վերապրած 86-ամյա Գալինա Պետուխովան Հայաստանից մեկնում է Ռուսաստան՝ Լենինգրադի բլոկադայի վերացման 80-ամյակի առիթով
Լենինգրադի բլոկադան վերապրած Գալինա Պետուխովան Երևանից մեկնում է Սանկտ Պետերբուրգ, որտեղ հունվարի 27-ին նշելու են պաշարման վերացման 80-ամյակը։ ՏԱՍՍ-ի թղթակցի հետ զրույցում նա պատմել է, որ երբ Լենինգրադը շրջափակվել է թշնամու կողմից, ծնողները մահացել են, սակայն ինքը ողջ է մնացել սովի ու ցրտի պայմաններում, թեպետ թուլությունից այլևս չի կարողացել քայլել։
«Ես ծնվել եմ Լենինգրադում 1938 թվականին, արդեն 86 տարեկան եմ։ Ծնողներս բնիկ լենինգրադցիներ են, սովից մահացել են շրջափակման ժամանակ»,-պատմել է կինը։ Ծնողների մահից հետո նրան տեղափոխել են Սվերդլովսկի շրջանի մանկատուն, որն այժմ արդեն գոյություն չունի։
«1941 և 1942 թվականներն ապրել եմ սովի և ցրտի պայմաններում: Չորս տարեկան էի, այնքան թույլ էի, որ չէի կարողանում քայլել»,-շարունակել է պատմել պաշարումից փրկվածը:
Քաղցը դեռ երկար պետք է ազդեր աղջկա առողջության վրա։
«Մինչև հինգ տարեկան չէի քայլում մանկատանը, ոտքերս թույլ էին, կշռում էի շատ քիչ, գրեթե դիստրոֆիկ էի։ Երբ ես սկսեցի քայլել, երեխաները սկսեցին ծիծաղել, նրանք ինձ մորեխ էին ասում։ Բայց ոչինչ՝ լավ մարզիկ դարձա»,-ասել է Պետուխովան։
Լադոգայի վրա տեղի ունեցած ռմբակոծությունը, որի տակ ընկել էր մանկատան սանը, նույնպես դաջվել է նրա հիշողության մեջ։
«Հիշում եմ՝ մեզ բեռնատարով տեղափոխում էին Լադոգայով, երբ հանկարծ ուժեղ պայթյուն լսվեց։ Երբ ես բացեցի աչքերս, շուրջը լողում էին բազմաթիվ մանկական գլխարկներ»,- պատմում է պաշարումից փրկվածը:
Նրա խոսքով՝ Լենինգրադի պաշարման ժամանակ կռվել են ոչ միայն զինվորները, այլև երեխաները»։
Կինն առանձնահատուկ զգացումով է հիշում պաշարված Լենինգրադի սովը։
«Մանկատանը մեզ հաց տվեցին՝ սև ուղանկյուն հացը կտրելով փոքր կտորներով։ Ես երբեք նրա կողքի չոր կտորը չեմ ունեցել, բայց այնքան էի ուզում, որովհետև այն կկարողանայի ավելի երկար ծամել»:
«Ես արդեն երկու ծոռ ունեմ, և նրանց պատմում եմ այս մասին։ Նրանք հարցնում են, թե արդյոք դա իսկապես եղել է: Այո, այդ ամենը եղել է, և մենք պետք է հիշենք այն»,-հավելեց նա։
Կյանքն ու գործը պատերազմից հետո
Կնոջ խոսքով՝ Հայրենական մեծ պատերազմից հետո ավարտել է ընդամենը յոթ դասարան, քանի որ «պետք է ավերակներից բարձրացներ իր հայրենիքը»։
«Ինձ ուսումնարան ուղարկեցին, ես դարձա ջուլհակ։ Որպես լավագույններից մեկը՝ 1960-ականներին ինձ ուղարկեցին Հայաստան»,-ասաց նա։
Պետուխովան մնացել է Հայաստանում և ամուսնացել։ Իր աշխատանքի համար նա ստացել է Փառքի երկու շքանշան, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան և այլ պարգևներ։ 2009 թվականին Սանկտ Պետերբուրգի Վասիլեոստրովսկի շրջանի վարչակազմի որոշմամբ նրան շնորհվել է «Պաշարված Լենինգրադի բնակիչ» կրծքանշանը։
Պաշարումը վերապրածն ընդգծել է, որ Ռուսաստանի նախագահը միշտ շնորհավորում է իրեն Հաղթանակի օրվա կապակցությամբ։ «Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինն ամեն տարի շնորհավորում է ինձ Հաղթանակի օրվա կապակցությամբ՝ ուղարկելով մեծ ծրարներ»,-ասաց նա՝ հավելելով, որ ցանկանում է նորից տեսնել իր հայրենի քաղաքը Նևայում։ Հունվարի 24-ին, ըստ կնոջ, ՌԴ դեսպանատունը մեքենա է ուղարկել իրեն վերցնելու, ռուս դիվանագետները կուղեկցեն նրան օդանավակայան ու կդիմավորեն վերադարձին։
Լենինգրադի պաշարումից փրկված վեց մարդ է այժմ ապրում Հայաստանում։ Սակայն նրանցից միայն Գալինա Պետուխովան է Սանկտ Պետերբուրգ թռչում 2024 թվականին, մնացածներին առողջական վիճակը թույլ չի տալիս։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանն Արցախի բլոկադայով արտահայտվող ճնշումներին ավելացնում է ևս մեկը` ուժի ցուցադրման ձևով. Տիգրան Աբրահամյան
- «Լենինգրադի ազատագրմանը մասնակցել է 100 հազար հայ, որոնցից շուրջ 20 հազարը զոհվել է»
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին