Ամուսնու կողմից վաճառված կինը 24 տարվա ստրկությունից հետո կարողացել է փախչել
Հնդկաստանում 24 տարի առաջ ստրկության վաճառված մի կնոջ հաջողվել է փախչել և որդու հետ վերադառնալ հայրենիք։ Այս մասին հայտնում է News9Live-ը։
2000 թվականին ամուսինը վաճառել է Ակլեմա անունով կնոջն ու նրա որդուն՝ Ջահանգիրին, որն այն ժամանակ երկու տարեկան էր։ Դրա համար նա թմրադեղեր է տվել կնոջն ու տարել Քաշմիր, որտեղ նրան գնել է այգու տերը: Կինը ստիպված է եղել նրա տանը սպասուհի աշխատել՝ առանց հանգստյան օրերի և վարձատրության։ Երբ նրա աշխատանքի կարիքն այլևս չի եղել, նրան այգու տերը վաճառել է իր հարևանին։
Լենտա.ռու-ն գրում է, որ Ակլեման և Ջահանգիրը մի քանի անգամ փորձել են փախչել, բայց միայն հունվարի կեսերին կատարված փորձն է հաջողվել։ Արևմտյան Բենգալիա նահանգի իրենց հայրենի քաղաք՝ Մուրշիդաբադ հասնելու համար նրանք ստիպված էին հինգ օրում փոխել հինգ գնացք:
26-ամյա Ջահանգիրը պատմել է, որ հայրը որոշել է իրեն և մորը ստրկության վաճառել այն բանից հետո, երբ սիրահարվել է մեկ այլ կնոջ։ Երիտասարդը հոր դեմ պաշտոնական բողոք է ներկայացրել ոստիկանություն։ Նա փախուստի է դիմել և դեռ չի հաջողվել բերման ենթարկվել։
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է