Քաղաքական 12:21 25/01/2024 Հայաստան

Նաիրա Զոհրաբյան. ԵԽԽՎ-ին ուզում ես ասել, իյա, իրո՞ք

ԵԽԽՎ-ն երեկ քվեարկությամբ որոշեց չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները: Այս որոշմամբ Ադրբեջանի պատվիրակությունն առնվազն մեկ տարով հեռացվեց ԵԽԽՎ-ից և այդ ընթացքում այդ երկիրը կարող է վերադառնալ միայն իր կանոնակարգային պարտավորությունները կատարելու դեպքում։

Panorama.am-ը ԱԺ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության նախկին անդամ  Նաիրա Զոհրաբյանի հետ զրուցել է Վեհաժողովի որոշման ուշացած լինելու, դրա կայացման իրական պատճառների, արձագանքի ու հնարավոր հետևանքների շուրջ։

Panorama.am-Տիկին Զոհրաբյան, ուշացած չէ՞ր նման որոշումը։ Ո՞րն է Խորհրդարանական Վեհաժողովի որոշման իրական պատճառը։

Նաիրա Զոհրաբյան-Ես հետևում եմ, թե ինչ էյֆորիա ու օրգազմ է  իշխանական տարբեր քարոզիչների հարթակներում ԵԽԽՎ որոշման  հետ կապված։  Նախ ուզում եմ հիշեցնել, որ մինչև այդ քվեարկությունը  ադրբեջանական պատվիրակությունն ինքնը հանդես եկավ հայտարարությամբ՝ ասելով, որ իրենք լքում են ԵԽԽՎ-ն, մինչև հաջորդ ծանուցումը։ Այնպես որ պոստֆակտում արված հայտարարությունն ուղղակի զվարճալի է։ Իսկ երբ կարդում ես դրա հիմնավորումը, որտեղ խոսք կա Լաչինի միջանցքի շրջափակման մասին, ես հիշում եմ հայտնի անեկդոտը. «Մեկը նստում է  տաքսի, ասում է՝ քշի Թուրքիա։ Վարորդը հարցնում է՝ ինչի՞։ Ասում է՝ ես նոր իմացա, որ 1915 թվականին ցեղասպանություն է եղել»։ ԵԽԽՎ-ին ուզում եմ ասել, իյա, իրո՞ք։ Էդ Լաչինի միջանցքի շրջափակումն ու հումանիտար ճգնաժամը որ դատապարտում եք հիմա, երբ Արցախում մնացել է 10-15 հայ, էն էլ Ալիևը պահում է Բաքվի թանգարանում նմուշի համար, ո՞ւմ է պետք  այդ որոշումը։

Ի վերջո, նույն Ալիևը քանիցս հայտարարել է ԵԽԽՎ հարթակում, այդ ամբիոնի մոտ, ու ոչ միայն հայտարարել է, այլև գործողություններով ցույց է տվել, որ թքած ունի միջազգային բոլոր կառույցների վրա։ Նույն Ստրասբուրգում՝ ԵԽԽՎ-ում, որտեղ նստած եմ եղել ես, Ալիևը բառացի հայտարարել է. «Ես թքել եմ միջազգային բոլոր կառույցների վրա, եթե անգամ Ադրբեջանին հեռացնեք Եվրոպայի խորհրդից, մեր օրակարգը Հայաստանի հանդեպ մնալու է անփոփոխ»։

Իսկ որն է իրական պատճառը, որ ԵԽԽՎ-ն որոշել է հիշել Լաչինի միջանցքը, սովի ու բլոկադայի ճիրաններում գրեթե մի տարի մեռնող արցախցիներին։ Պատճառն այն է, որ Ադրբեջանում փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններին ԵԽ-ն չի հրավիրվել դիտորդական առաքելություն իրականացնելու համար։ Առնվազն անբարոյական է սեփական ռազբորկաներն Ադրբեջանի հետ լուծելու համար անամոթաբար ու այսքան ուշացած օգտագործել Արցախի ու արցախցիների խնդիրը, երբ իրական որևէ քայլ բացի A4 ֆորմատի թղթի վրա արված հայտարարություններից միջազգային որևէ կառույց, որևէ հարթակ, վեհաժողով չի արել Արցախի համար։

Panorama.am-Որոշումը պարարտ հող չի՞ ստեղծում Հայաստանի համար իր շահերը գոնե ժամանակավորապես առաջ մղելու այդ կառույցում։

Նաիրա Զոհրաբյան-Պարարտ հող կստեղծեր այն ժամանակ, երբ ունենայինք իշխանություն, որը սպասարկում է հայկական օրակարգ։ Բայց մենք ունենք իշխանություն, որի ներկայացուցիչները նաև  այդ կառույցում  բազմաթիվ եվրոպացի գործընկերների խնդրել են ու շարունակում են խնդրել չբարձրաձցնել ցեղասպանության հարցը։ Ես ասում եմ գործիչ, որը վերջերս է վերադարձել Ստրասբուրգից ու շփվել է տարբեր գործիչների հետ։ Ասում են՝ ձեր իշխանական գործիչներն են ԵԱՀԿ-ում, ԵԽԽՎ-ում, Եվրանեսթ-ում խնդրում չբարձրացնել Ցեղասպանության հարցը, չսրել Ադրբեջանի հետ հարցը։

Իհարկե, սա շատ կարևոր հարթակ կարող էր լինել, եթե Հայաստանի իշխանությունը հակված լիներ հայկական օրակարգ ձևավորելուն։ Իսկ եթե Հայաստանի թիվ մեկ պաշտոնյան՝ Նիկոլ Փաշինյանը, անընդհատ հայտարարում է, որ մենք, անկախ Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններից, գնում ենք խաղաղության օրակարգի։ Իսկ այդ խաղաղության օրակարգն ինձ հիշեցնում է այն աղավնին, որին Շուշիի մատույցներում իր գամփռ ձեռներով խեղդեց ադրբեջանցի, մուշտակով, երևի 300 կգ քաշով տիկին էկոակտիվիստը։

Հիմա այս որոշումը մեզ ոչինչ չի տալու, հակառակը, սա ավելի է ազատելու Ադբեջանի ձեռքերը, որը  զերծ լինելու որևէ միջազգային հարթակում իր անդամությունից բխող պարտավորություններից և շատ ավելի սանձարձակ է լինելու իր գործողություններում։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:02
Երևանում մրգի կրպակից գողություն են կատարել, ապա հրկիզել այն
Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 22-ին հաղորդում է ստացվել, որ Արշակունյաց պողոտայում կրպակ է այրվում։ ՆԳՆ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:52
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողատա-Ամիրյան փողոց խաչմերուկից մինչև «Փակ շուկա» ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
Երևան քաղաքում ամանորյա տոնական ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հունվարի 23-ին՝ ժամը 24:00-ից մինչև հունվարի 24-ը՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
16:46
Ադրբեջանին առաջարկել ենք փոխընդունելի լուծումներ, մինչ այս պահը պատասխան հայկական կողմը չունի. Սիմոնյան
«Չնայած անվտանգության մարտահրավերներին՝ Հայաստանն այսօր ուղիներ է փնտրում հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու և տարածաշրջանում...
Աղբյուր` Panorama.am
16:15
Իմ դեմ կեղտոտ ու ճղճիմ արշավ են սկսել. Արտակ Բեգլարյան
Կրկին հրապարակավ ասում եմ, որ ԴՈՒՔ ՍՈՒՏԱՍԱՆ ԵՔ ԵՒ ՈՉ ՄԻԱՅՆ...
Աղբյուր` Panorama.am
16:05
ՀՀ կառավարությունը ոչինչ չի անում գերիների վերադարձի համար. Ակցիա՝ օտարերկրյա պատվիրակությունների ուշադրությունը գրավելու համար
Հայաստաում են Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների...
Աղբյուր` Panorama.am
15:57
Դատավոր Սուրեն Անտոնյանի կարգապահական պատասխանատվության վերաբերյալ գործը կվերաբացվի․ՄԻԵԴ-ը վճիռ է հրապարակել
Մարդու Իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը։ Գործը վերաբերում էր 2023 թվականի...
Աղբյուր` Panorama.am
15:43
Մեծ հավանականությամբ խորհրդարանը կընդունի Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրինագիծը. Փաշինյան
«Կա մեծ հավանականություն, որ մեր խորհրդարանը կընդունի Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի նախագիծը»- ...
Աղբյուր` Panorama.am
15:30
Կարեն Անդրեասյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու բավարար հիմքերն արդեն իսկ առկա են. Փաստաբան
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրում է. «Եվրոպական դատարանը «Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռում փաստացի արձանագրել...
Աղբյուր` Panorama.am
15:25
Տիկնիզյանի գործակալը մեկնաբանել է «Լոկոմոտիվի» հետ բանակցություններում խաղացողի բարձր պահանջների մասին լուրերը
Ֆուտբոլային գործակալ Ալեքսանդր Կլյուևը, ով ներկայացնում է  «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Նաիր Թիկնիզյանի...
Աղբյուր` Panorama.am
15:24
Ձեր դեմքի արտահայտությունը մի փոխեք, եթե դատարանը չթույլատրի, էդ դեմքով կգնաք, թույլատրողներին կասեք, լա՞վ. Դատավորը՝ Արմեն Գևորգյանին
«Պարոն Գևորգյան, Դուք ունեք դատավարական կարգավիճակ, հնարավոր է՝ դատարանը Ձեզ չթույալտրի մեկնել գործուղման։ Ձեր դեմքի արտահայտությունը մի...
Աղբյուր` Panorama.am
15:13
Էդվարդ Ասրյանը հանդիպել է Կանզաս նահանգի ադյուտանտ գեներալ Մայքլ Վեներդիի գլխավորած պատվիրակությունը
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ Հայաստան-Կանզաս համագործակցության ծրագրի շրջանակում հունվարի 21-23-ն աշխատանքային այցով Հայաստան է այցելել Կանզաս...
Աղբյուր` Panorama.am
14:54
Ինքը մտել է մեր գրպանը, բայց մեր գրպանն արդեն ծակ է, ու մտցրած ձեռքը էթում է եսիմ որտեղ...ՓՄՁ ներկայացուցիչ
«ՀԴՄ մի միացրեք, բոյկոտեք, վերջ»,- կառավարության շենքի դիմաց հայտարարեց բողոքի մասնակից ՓՄՁ ներկայացնող կինը։ Ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
14:51
Արարատ Միրզոյանն ու Ժեենբեկ Կուլուբաևը հանդես կգան հայտարարություններով
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը հանդես կգան մամուլի համար հայտարարություններով: Հիշեցնենք, որ սրան...
Աղբյուր` Panorama.am
14:37
Պեսկով. Հայաստանը դեռ չի հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու իր մտադրության մասին
Հայաստանը դեռ չի հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու իր մտադրության մասին։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Լրագրողը...
Աղբյուր` Panorama.am
14:34
Արկադի Դումիկյանը շարունակում է իր հաղթարշավը. երգչի երկու sold out համերգները Մոսկվայում
Հոկտեմբերի 5-ին և 6-ին սիրված երգիչ Արկադի Դումիկյանն իր հավատարիմ հանդիսատեսին անմոռանալի պահեր պարգևեց Մոսկվայի «Live Arena» շքեղ...
Աղբյուր` Panorama.am
14:14
Կառավարությունը հետ կվերադարձնի ԵՄ և Անգլիա արտահանվող ապրանքների մաքսատուրքերը
 «Նախաձեռնությունը հնարավորություն կտա այն ընկերություններին, որոնք իրենց ապրանքները արտահանում են ԵՄ 27 երկրներ և Միացյալ...
Աղբյուր` Panorama.am
13:52
Հայաստան-Ադրբեջան երկկողմ խոսակցություն կա, և մենք շատ կոնկրետ առաջարկներ ենք ուղարկել Ադրբեջանին. ՔՊ-ական պատգամավոր
«Բանակցությունների ֆորմատի վերաբերյալ չեմ ուզում որևէ բան բացառել, մենք ասել ենք, որ այն հարթակներում, որտեղ կհարգվեն  Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
13:36
Օպերային թատրոնի, պատկերասրահի անվանումներից ազգային բառը հեռացնելով՝ չեք հաջողելու բովանդակային ոչինչ փոխել. Պապյան
«Այլևս չեն թաքցնում թուրքանակ ծրագիրը.... պատրաստվեք Ցեղասպանության թանգարանի փակման»։
Աղբյուր` Panorama.am
13:20
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
«Իրենց թոռնիկներից բռնեցրած ավտոներով, պդավատներով են ման գալիս, թող տեսնեն, խեղճ ժողովուրդը ոնցէ  մտահոգվածում տրանսպորտի թանկացման...
Աղբյուր` Panorama.am
13:19
Մենք տեսնում ենք ինտենսիվ թռիչքներ այլ երկրներից Բաքու, ամենայն հավանականությամբ՝ ռազմական տեխնիկայով. Արմեն Գրիգորյան
«Օրակարգային բոլոր հարցրով մենք առաջարկել ենք լուծումներ, օրինակներից մեկը՝ ապաշրջափակումն էր և Հայաստանը առաջարկել էր խաղաղության...
Աղբյուր` Panorama.am
13:12
Կարո՞ղ է Մասիս Մելքոնյանը իշխանության սրտի դատավոր է. Գարիկ Գալեյանի պաշտպան
Կարո՞ղ է Մասիս Մելքոնյանը իշխանության սրտի դատավոր է. Գարիկ Գալեյանի պաշտպան
Աղբյուր` Panorama.am
12:51
Մենք տեսել ենք մարդկանցից 100 հազարավոր դոլարներ հավաքելը և մի օր այդ զբոսաշրջային գործակալությունը փակված գտնելը. Պապոյան
«Այս նախագծով մենք առաջարկում ենք սահմանել զբոսաշրջային գործունեության սուբյեկտների, մասնավորապես՝ զբոսաշրջային օպերատորի ղեկավարին,...
Աղբյուր` Panorama.am
12:48
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Երևան քաղաքում հունվարի 23-ի ցերեկը, 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետության տարածքում հունվարի 23-ի ցերեկը,...
Աղբյուր` Panorama.am
12:47
Օրվա իշխանությունները չեն էլ թաքցնում՝ ի՞նչ է եղել, սա էլ կտանք, սա էլ կհանձնենք. Մինասյան
«Մենք ոչ միայն համերաշխ չենք Տավուշի մարզից սահմանազատումն ու սահմանագծումը շարունակելու գործընթացի հետ, այլ բազմիցս բարձրաձայնել ենք, որ...
Աղբյուր` Panorama.am
12:41
Մարտունու նորաբաց ԲԿ-ում «ջրհեղեղ» է
Մարտունու նորաբաց ԲԿ-ում բառի ուղիղ իմաստով ջրհեղեղ է։ Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր-նախագահ Անուշ Պողոսյանն իր ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
12:32
2025-ին ՌԴ-ում տնտեսական աճի դանդաղումը հավելյալ ռիսկեր կստեղծի նաև ՀՀ տնտեսության համար. ԱՀԾ զեկույց
«Հայաստանի Հանրապետության համար նաև կարևոր տնտեսական մարտահրավեր են առևտրային որոշ գործընկերների, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության և...
Աղբյուր` Panorama.am
12:20
ԿԳՄՍ-ն առաջարկում է հավաստագրել նաև արտադպրոցական կրթական հաստատությունները
«Նախագիծը վերաբերվում է երկու հիմնական խնդրի, առաջինն արտադպրոցական կամ ոչ ֆորմալ կրթությունն է»,-գործադիրի նիստում այսօր հայտնեց...
Աղբյուր` Panorama.am
12:12
Քիչ հավանական է, որ 2025-ին Հայաստանի կողմից ՀԱՊԿ անդամության սառեցման հիմքերը կվերանան. ԱՀԾ զեկույց
 «Քիչ հավանական ենք գնահատում, որ 2025 թվականին Հայաստանի կողմից ՀԱՊԿ անդամության սառեցման հիմքերը կվերանան, ինչը մեր գնահատմամբ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
13:44 23/01/2025

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}