Տիկնիզյանի տեղափոխությունը «Զենիթ» ձախողվել է
Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի տեղափոխությունը «Զենիթ» ձախողվել է՝ ֆուտբոլիստի աշխատավարձի հետ կապված անհամապատասխանությունների պատճառով։ Այս մասին «Чемпионат»-ին հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը: Բանակցությունների ընթացքում խաղացողը պահանջել է մոտ 2 միլիոն եվրո աշխատավարձ, կողմերը չեն կարողացել պայմանավորվել աշխատավարձի շուրջ, ինչի պատճառով էլ բանակցություններն ավարտվել են։
Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ «Զենիթը» և «Լոկոմոտիվը» պայմանավորվել են պաշտպան Նաիր Տիկնիզյանին մոսկովյան ակումբից պետերբուրգյան ակումբ տեղափոխելու շուրջ։ «Զենիթը», իբր, խնդրել է «Լոկոմոտիվին», չխաղացնել Տիկնիզյանին ուսումնամարզական հավաքի ընկերական խաղերում, քանի դեռ քննարկվում է անձնական պայմանագիրը։
Հիշեցնենք՝ «Чемпионат»-ի աղբյուրները հայտնել էին, որ «Զենիթը» Տիկնիզյանին առաջարկում է մոտ 1,2 միլիոն եվրո, ինչը գրեթե կրկնակի ավելի է, քան նա ստանում է «Լոկոմոտիվում»:
Հարակից հրապարակումներ`
- Ինչո՞ւ է այդքան թանկ տիկնիկը. Սիրուշոն պարզաբանում է
- Նաիր Տիկնիզյանը ճանաչվել է «Լոկոմոտիվի»՝ սեպտեմբերի լավագույն խաղացող
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին