Հասարակություն 12:55 25/01/2024 Հայաստան

134 ՀԿ և քաղաքացի պահանջում ենք ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի բաժնետոմսերի վերաբերյալ կառավարության որոշումը

134 հասարակական կազմակերպություններ ու  քաղաքացիներ տարածել են համատեղ հայտարարություն՝  կառավարության կողմից «Լիդիան Արմենիա»-ի բաժնետոմսերի 12.5%-ն ընդունելու և ժողովրդավարական արժեքներն ու համայնքների իրավունքներն անտեսելու վերաբերյալ։

Տարածած հայտարարության մեջ ասված է.

«2024թ. հունվարի 18-ի նիստում ՀՀ կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որոշում կայացրեց ընդունել «Լիդիան Արմենիա» ընկերության բաժնետոմսերի 12,5%-ը՝ որպես սեփականություն։ Արվեց հայտարարություն, որ այս «նվերը» պատկանում է Հայաստանի ժողովրդին, և որ «Ամուլսարի հանքի շահագործումն այս մոդելով բազմաթիվ մտահոգություններ է փարատում»։

Այս հայտարարությամբ արտահայտում ենք մեր վրդովմունքը ՀՀ կառավարության անպատասխանատու գործողությունների առնչությամբ: 

Մտահոգությունները չե՛ն փարատվել և նույնիսկ ավելացել են։

Միջազգային և ազգային լավագույն փորձագետները և գիտնականները  հաստատել են Ամուլսարի ծրագրի բնապահպանական, սոցիալական, տնտեսական ռիսկերը և վտանգները՝ կասկածի տակ դնելով ՀՀ բնապահպանության նախարարության տրամադրած փորձաքննական դրական եզրակացությունն Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների շահագործման ծրագրի ՇՄԱԳ-ի վերաբերյալ։

1. Չի ապահովվել շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման լիարժեք փորձաքննության իրականացումը, հաշվի չեն առնվել 2019թ. ELARD և TRC միջազգային ընկերությունների կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքները և եզրակացությունը, որի համար պետական բյուջեից վճարվել էր 454 հազար ԱՄՆ դոլար:
2. Հաշվի չի առնվել ջրային ռեսուրսների՝ Սևանա լճի, Արփա և Որոտան ջրհավաք ավազանների, Սպանդարյան և Կեչուտ ջրամբարների, ստորգետնյա ջրերի վրա բացասական ազդեցությունը, թթվային դրենաժի հետևանքով մակերևութային և ստորերկրյա ջրերի երկարաժամկետ աղտոտումը:
3. Անտեսվել են Ամուլսարի հանքում առկա ռադիոակտիվ տարրերի՝ ուրանի, թորիումի, ինչպես նաև ռադոնի հետ կապված ռիսկերը, հանքի շահագործման արդյունքում առաջացող՝ հսկայական ծավալներով թունավոր տարրեր պարունակող փոշով շրջակա միջավայրի աղտոտումը: Անտեսվել են աշխարհի մի շարք երկրներում արգելված ցիանային տեխնոլոգիայի կիրառման հետ կապված ռիսկերը:
4. Հաշվի չի առնվել Ջերմուկ քաղաքի՝ որպես միջազգային նշանակության առողջարանի կորուստը: Հանքավայրի շահագործման դեպքում Ջերմուկը կվերածվի բանվորական բանավանի, բնիկ ջերմուկցիները կարտագաղթեն, իսկ հանքում աշխատողները կլքեն Ջերմուկը հանքի շահագործման ավարտից հետո: Լիդիան ընկերության կողմից իրականացված ՇՄԱԳ-ում և պետական բնապահպանական փորձաքննության գործընթացում Ջերմուկն առհասարակ ներառված չի եղել ազդակիր համայնքների շարքում, և դրա վրա հանքավայրի շահագործման կործանարար ազդեցությունը չի դիտարկվել:
5. Հաշվի չեն առնվել առողջապահական ռիսկերը և չի իրականացվել համապատասխան փորձաքննություն և այս ռիսկի միջնաժամկետ և երկարաժամկետ գնահատում։
6. Հաշվի չեն առնվել «Ջերմուկ» հանքային ջրի վրա հնարավոր բացասական ազդեցությունը, կենսաբազմազանության պահպանության ոլորտում Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին Բեռնի կոնվենցիայով ստանձնած միջազգային պարտավորությունները:
7. Հաշվի չի առնվել տարիներ շարունակ հանրության կողմից Ամուլսարի ծրագրի դեմ ազդակիր համայնքների բնակչության և հանրության կարծիքը և դիմադրությունը: Մասնավորապես, 2018թ․ աշնանը հանրագրի միջոցով Ջերմուկ խոշորացված համայնքի շուրջ 3 հազար բնակիչ իրենց ստորագրություններով դեմ է արտահայտվել մետաղական հանքարդյունաբերությանը։
8. Անտեսվել է կամ բավարար ջանք չի գործադրվել (due diligence)  գնահատելու «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի նախկին գործելաոճը, անօրինականությունների, քաղաքացիների նկատմամբ կիրառված բռնությունների, քաղաքացիների դատական հետապնդումների պրակտիկան: Հերթական անգամ հանրային ռեսուրսները վստահվել է օֆշորային գոտում գրանցված, անհայտ սեփականատերեր ունեցող և ֆինանսական ճգնաժամի մեջ գտնվող ընկերությանը։ Աշխարհում քաղաքացիների դատական հետապնդումների այս երևույթը որակվում է «հանրության մասնակցության դեմ ռազմավարական դատավարություն» (strategic lawsuit against public participation - SLAPP), որը պատիվ չի բերում ո՛չ մի, առավել ևս իրեն ժողովրդավարական հռչակած պետությանը։ Մինչդեռ ՀՀ պետական կառույցները ոչ մի անգամ փորձ չեն արել կանխելու տվյալ արատավոր պրակտիկան, պաշտպանելու տեղական ժողովրդավարությանը սատար կանգնած քաղաքացիներին և բնապահպան ու իրավապաշտպան ակտիվիստներին։
9. Հաշվի չեն առնվել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները, 2022թ. սեպտեմբերի 13-ի ներխուժումը Հայաստանի Հանրապետության տարածք և Ջերմուկ քաղաքի ռմբակոծումը: Ըստ Ամուլսարի ծրագրի՝ Ջերմուկի հարևանությամբ պետք է կուտակվեն ու կիրառվեն տասնյակ հազարավոր տոննա և հարյուրավոր տարիներով մնայուն թունավոր և վտանգավոր քիմիական նյութեր ու պայթուցիկներ, ինչը ռազմական գործողությունների դեպքում կդառնա վտանգ ոչ միայն Ջերմուկի, այլև Սևանա լճի, ողջ Վայոց ձորի, Սյունիքի և Արարատի մարզերի համար Արփա և Որոտան գետերի ջրհավաք ավազանների աղտոտման հետևանքով, Գեղարքունիքի մարզի համար Արփա-Սևան թունելով աղտոտված ջրերի հոսքի պատճառով։

Հակաօրինական որոշումներ Ամուլսարի ծրագրի իրականացման համար
Ամուլսարի հանքավայրի շահագործումն ի սկզբանե հնարավոր է դարձել կասկածելի  որոշումների արդյունքում:

1. 2014 թվականին ՀՀ կառավարության որոշումով հնարավոր դարձավ ՀՀ բույսերի Կարմիր գրքում ներառված բուսատեսակներն իրենց բնական աճելավայրից տեղափոխելը, ինչը հակասում է «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածին։ Այս որոշումը հնարավոր դարձրեց Ամուլսարի տարածքում հանքի շահագործման թույլտվության տրամադրումը։
2. 2015 թվականին ՀՀ կառավարության որոշումով փոխվեց հանքերի ճանապարհների թույլատրելի թեքության չափը։ Այս որոշմամբ անվտանգության պահանջները թուլացան, իսկ Լիդիանը խնայեց մոտ 100 միլիոն ԱՄՆ դոլար։
3. 2016 թվականին Բնապահպանության նախարարության և Լիդիանի միջև կնքված հուշագրով Լիդիանը խոստացավ 5 միլիոն ԱՄՆ դոլար ներդնել և 5 տարվա ընթացքում ստեղծել «Ջերմուկ» ազգային պարկը, ինչը մինչև օրս չի արվել։
4. 2022 թվականին Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքի փոփոխությունն իրավունք տվեց հետադարձ ուժով նախորդող 4 տարիների ընթացքում հանրային դիմադրության ազդեցությամբ գործունեություն չծավալած հանքարդյունաբերական ծրագրերին առանց նոր ՇՄԱԳ իրականացնելու երկարաձգել իրենց ընդերքօգտագործման իրավունքը: Այս փոփոխությունից օգտվեց միայն Լիդիանը, ինչը մեզ թույլ է տալիս հետևություն անել, որ օրենքն այս մեկ ընկերության համար է փոփոխվել։
ՀՀ կառավարության այս որոշումը ստեղծում է Հայաստանի Հանրապետության  համար նոր՝ ֆինանսական և իրավական մեծ ռիսկեր։

Լիդիանը մի քանի տարի առաջ սնանկացել է, վերակազմավորվել և սեփականության իրավունքները զիջել իր խոշոր բաժնետերերին։ Երկու խոշորագույն ֆինանսական կառույցներ՝ Համաշխարհային բանկի խմբի Միջազգային ֆինանսական կորպորացիան (ՄՖԿ) և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ), որոնք ի սկզբանե Լիդիանի և Ամուլսարի ծրագրի «բարձր միջազգային չափանիշների» երաշխավորներն էին, այլևս այս ընկերության ո՛չ բաժնետեր են, ո՛չ ներդրողը։

«Լիդիան Արմենիան» այն ընկերությունն է, որը դեռ մի քանի տարի առաջ երկու հայտ էր ներկայացրել ՀՀ կառավարությանը արբիտրաժային գործընթաց սկսելու մասին։ Այդ ժամանակ ՀՀ կառավարության պաշտոնյաներն արտահայտում էին մտահոգություն, որ եթե Ամուլսարը չշահագործվի, պետությունից մեծ գումարներ կկորզեն՝ անտեսելով, որ օֆշորային գոտում գրանցված ընկերությունն արբիտրաժային տրիբունալ մտնելու իրավունք չունի։ Այժմ ընկերությանը, կարծես, հաջողվում է ՀՀ կառավարությունից ստանալ այդ հնարավորությունը։ Բազմիցս ենք զգուշացրել, որ եթե Լիդիանը Կանադայի տարածքում գրանցվելուց հետո սկսի աշխատել, և, այնուհետև որևէ պատճառով հարկադրված լինի դադարեցնել այդ աշխատանքը, արդեն կկարողանա օգտվել արբիտրաժային տրիբունալների մեխանիզմից, որը ստեղծվել է մասնավորների շահերը պաշտպանելու համար։ Ի՞նչ է անելու Հայաստանը, եթե ընկերությունը սկսի շինարարությունը, հետո որևէ ֆորս-մաժորային պատճառով չկարողանա աշխատանքները շարունակել։ Ադրբեջանական զինուժը քաղաքի մատույցներում արդեն իսկ վերահսկում է Ջերմուկը: Այն նախկինում ռմբակոծել է նաև Երասխի գործարանը և դրդել է այն տեղափոխել սահմանից հեռու։ Ի՞նչ երաշխիք ունի ՀՀ կառավարությունը, որ Ամուլսարում նախատեսված ցիանային հարթակն ագրեսիվ հարևան պետության թիրախ չի դառնալու։ ՀՀ կառավարությունն ու վարչապետը պարտավո՛ր են ապահովել Հայաստանի Հանրապետության և նրա ժողովրդի անվտանգությունը, սակայն Ամուլսարի հանքավայրի առնչությամբ, ցավոք, չենք տեսնում շրջահայաց որոշումներ և գործողություններ։

ՀՀ վարչապետ Փաշինյանը Հայաստանի Հանրապետությունը հայտարարել է «ժողովրդավարության բաստիոն», սակայն գործում է հակաժողովրդավարական սկզբունքներով՝ արհամարհելով հենց ժողովրդի կարծիքը:

Անթույլատրելի է «Լիդիան Արմենիա» ընկերության բաժնետոմսերի 12,5%-ը ՀՀ կառավարությանը նվիրելու գործարքն անվանել «ժողովրդի համար», երբ ազդակիր համայնքի ժողովուրդը՝ առնվազն Ջերմուկ համայնքի բնակիչները, իրենց դիրքորոշումը վաղուց են հայտնել։ Իսկ առցանց հանրագրին միացած ավելի քան 30.000 ստորագրությունները ցույց են տալիս, որ ավելի լայն հանրային կարծիքը նույնպես Ամուլսարը պահպանելու օգտին է։

ՀՀ կառավարությունն արհամարհել է նաև միջազգային գործընկերներին ու պարտավորությունները:  2023 թվականի դեկտեմբերին Բեռնի կոնվենցիայի քարտուղարությունը հորդորեց ՀՀ կառավարությանը դադարեցնել Ամուլսարի հետ կապված որևէ տեսակի շինարարական աշխատանք, պահանջեց վերսկսել «Ջերմուկ» ազգային պարկի կազմավորումը և պաշտպանության տակ առնել Էմերալդ ցանցի թեկնածու տարածքները։ Իսկ 2022թվականին Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH) և CEE Bankwatch-ն իրենց զեկույցում ահազանգեցին Ամուլսարի ծրագրի կոռուպցիոն ռիսկերի, ինչպես նաև բնապահպան ակտիվիստների նկատմամբ դատական հետապնդումների (SLAPP-երի) մասին, սակայն ՀՀ կառավարությունը որևէ քայլ չձեռնարկեց այս կապակցությամբ։

Մենք՝ ներքոստորագրյալներս, դատապարտում ենք ՀՀ կառավարության այս գործելաոճը։ Պահանջում ենք ուժը կորցրած ճանաչել վերոնշյալ որոշումը հաշվի առնելով ազգային անվտանգության համար առկա Ամուլսարի ծրագրի բազմաթիվ ռիսկերը և վտանգները, ազգային օրենսդրության և միջազգային կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունների խախտումները, հանուն ժողովրդի կամքի և ժողովրդավարության։

Ամեն ջանք գործադրելու ենք և մեզ հասանելի միջոցներով շարունակելու ենք պայքարել, որ Ամուլսարը մնա սար, և Հայաստանում հանրային շահը գերակայի մասնավոր՝ նեղ ու խնդրահարույց շահի նկատմամբ:

Բոլոր համախոհ քաղաքացիներին և կազմակերպություններին կոչ ենք անում միանալ մեզ այս պայքարում։

Հայտարարությունը բաց է միանալու համար։ Հայտարարությանը կարող եք միանալ՝ գրելով [email protected] էլեկտրոնային հասցեին»։
Հայտարարության ներքո ստորագրել են.

1.«Կանաչ Հայաստան» բնապահպանական կրթական ՀԿ
2.«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ
3.«Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» ՀԿ
4.«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ
5.«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ
6.«Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնություն
7.«Հայաստանի անտառներ» ՀԿ
8.Ամուլսարի պահապաններ նախաձեռնություն
9.«Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ
10.«Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» համայնքային զարգացման  ՀԿ
11.«Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան » ՀԿ
12.«Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի  Վանաձորի գրասենյակ» ՀԿ
13.«Հանրային Վերահսկողություն» իրավապաշտպան ՀԿ
14.«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ
15.«Ահնիձոր» զարգացման հիմնադրամ
16.«Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ
17.«Նոր հորիզոններ» ՀԿ
18.«Կանաչ փոփոխություն» գյուղատնտեսական ՀԿ
19.«Արգինա» մշակութային ՀԿ
20.Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
21.«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների»  ՀԿ
22.«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Հայկական կոմիտե»  ՀԿ
23.«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ
24.«ՀԵԲԱ» Սոցիալ-կրթական ՀԿ
25.«Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն» ՀԿ
26.«Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ
27.«Խաղաղության երկխոսություն» ՀԿ
28.«Բայազետ» կենտրոն ՀԿ
29.« Հաջողակ կին» երիտասարդական ՀԿ
30.Երևանի մամուլի ակումբ
31.«Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ» ՀԿ
32.«էկոլոգիական հասարակական միություն »  ՀԿ
33.« Վայոց Ձորի էվոլյուցիա» ՀԿ
34.«Դալմա-Սոնա»  Հիմնադրամ
35.«Առողջ Միջավայր» ՀԿ
36.«Գյումրու առաջընթաց»  ՔՀԶԿ
37.«Խարույկ» արշավական ակումբ ՀԿ
38.«Սպիտակ ջոկատ» ՀԿ
39.«Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ
40. «Դեպի Էկո-երիտասարդություն» երիտասարդական քաղաքացիական նախաձեռնություն
41.Քիմիական անվտանգության կոալիցիա
42.«ՄԻՏՔ» կրթական-երիտասարդական նախաձեռնություն ՀԿ
43.«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ
44.«ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ
45.Կանանց զորեզացման և համայնքային զարգացման «ՖեմՖորվըրդ» ՀԿ
46.«ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության  ՀԿ
47.«Սինեմարթ երիտասարդական»  ՀԿ
48.«Երիտասարդների Հնարավորությունների Ակումբ» ՀԿ
49.«Կապանի Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» քաղաքացիական նախաձեռնություն
50.«Միջմշակութային ուսումնասիրություններ և զարգացում»  ՀԿ
51.«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ
52.«Յանուս» Իրավական ՀԿ
53.«Գոյ» բնապահպանա-իրավական ՀԿ
54. «ԷկոՀաբ» կայուն զարգացման և ակտիվ քաղաքացիության հիմնադրամ
55.«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ
56.«Կայուն Ապագա» ԵՀԿ
57. Ֆեմ Գրադարան նախաձեռնություն
58.«Երիտասարդական ակումբների դաշնություն» ՀԿ
59.«Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամ
60.«Երիտասարդական գաղափարներ» ՀԿ
61.«Հանրային քաղաքականության ինստիտուտ» ՀԿ
62.«Մաքրապատում»  բնակրթական ՀԿ
63.«Հայկական ճամբար» ՀԿ
64.Արվեստի և մշակութային ուսումնասիրությունների լաբորատորիա
65.«Իրավունքի ուժ» ՀԿ
66.«ՍՈՍ ՄԵծ Այրում» քաղաքացիական նախաձեռնություն
67.«Համայքների ֆինանսիստների միավորում» ՀԿ
68.«Մարդու իրավունքների և հանրային առողջության» ՀԿ
69.«Փինք» իրավապաշտպան ՀԿ
70.«Ստեփանավանի երիտասարդական կենտրոն» ՀԿ
71.«Էկոլոգիական իրավունք»  ՀԿ
72.«Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ
73.«Կանանց իրավունքների տուն» ՀԿ
74.Մեդիա նախաձեռնությունների կենտրոն
75.Ինֆորմացիայի ազատության կենտրոն
76.«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ
77.«Փրո Փոուզ» կենդանապաշտպան ՀԿ
78.«ԱՆՈՒՆՍ ԿԻՆ Է»  նախաձեռնող խումբ
79.«Երիտասարդները հանուն փոփոխության» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ
80.«Համախմբված երիտասարդական միություն»  ՀԿ
81.«Լոռու երիտասարդների և համայնքների զարգացման կենտրոն» ՀԿ
82.«Տրտու» մշակութային-հասարակական կազմակերպություն
83.«Համախմբված երիտասարդական միություն»  ՀԿ
84.«Սրբազան հող» Բարեգործական ՀԿ
85.«ՏԱՐՈՆ» Երիտասարդական Զարգացման ՀԿ
86.«Առողջ Հրազդան» քաղաքացիական նախաձեռնություն
87.«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ
88.Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանման հիմնադրամ
89.«Հայկական սահամանադրական իրավապաշտպան կենտրոն» ՀԿ
90.Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
91.« Մաքուր Գորիս» բնապահպանական ՀԿ
92.«Երեխաների հասարակություն. մանկապատանեկան ձեռնարկումների աջակցության կենտրոն» ՀԿ
93.«Կանանց աջակից խումբ» ՀԿ
94.«Վելես» իրավապաշտպան ՀԿ
95.«Քաղաքացիական Զարգացում» կրթահետազոտական ՀԿ
96.«Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամ
97.«Պախրա» ՀԿ
98.«Հեռանկարային զարգացման կենտրոն» ՀԿ
99.«Բերդի կանանց ռեսուրս կենտրոն»  հիմնադրամ
100.«Էկոպոլիսի բնապահպանական կենտրոն  համայնքային անվտանգության և զարգացման համար ՀԿ
101.«Ամուլսարի պահապաններ» քաղաքացիական նախաձեռնություն
102.«Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ
103.«Կանանց Ներուժի Զարգացման Կենտրոն» ՀԿ
104. «ՑՈԼԻՆԵ»  մշակութային,իրավապաշտպան ՀԿ
105․«Սահմանաբնակ երիտասարդների ներուժի բացահայտում» ՀԿ
106․Էվիյա Հովհաննիսյան, սոցիալական մարդաբան
107. Գոհար Ենոքյան՝ Ջերմուկ համայնքի բնակիչ
108.Սյուզաննա Հունանյան՝ Ջերմուկ համայնքի բնակիչ
109.Սուսաննա Մարգարյան՝ Ջերմուկ համայնքի բնակիչ
110. Տիգրան Հունանյան՝ Ջերմուկ համայնքի բնակիչ
111.Մխիթար Մարգարյան՝ Ջերմուկ համայնքի բնակիչ
112.Զարուհի Ստեփանյան՝ Ջերմուկ համայնքի բնակիչ
113.Գալետա Մարգարյան՝   Ջերմուկ համայնքի բնակիչ
114.Հասմիկ Սարգսյան՝ ՀՀ քաղաքացի
115.Կարեն Սայադյան՝ ՀՀ քաղաքացի
116․Նարիմե Դավթյան՝ ՀՀ քաղաքացի
117․Զորիկ Վարդանյան՝ Ջերմուկի բնակիչ
118․Միրհան Խանամիրյան՝ Ջերմուկի բնակիչ
119․Աշոտ Դավեյան՝ Ջերմուկի բնակիչ
120․Հայկ Դավեյան՝ Ջերմուկի բնակիչ
121․Սամվել Դավեյան՝ Ջերմուկի բնակիչ
122․Արմեն Ղազարյան՝ ՀՀ քաղաքացի
123․Լուսինե Ղարիբյան՝ ՀՀ քաղաքացի
124․Թերեզա Ալավերդյան՝ ՀՀ քաղաքացի
125․Վարդան Ավետյան՝ Ջերմուկի բնակիչ
126․Գոհար Ղազարյան՝ Ջերմուկի բնակիչ
127․Արմեն Վարդանյան՝ Ջերմուկի բնակիչ
128․Արգիշտի Վարդանյան՝ Ջերմուկի բնակիչ
129․Սուսաննա Վարդանյան՝ Ջերմուկի բնակիչ
130․Ջեմմա Սարգսյան՝ Ջերմուկի բնակիչ
131․Համլետ Դավթյան՝ ՀՀ քաղաքացի
132․Ռոզա Վարդանյան՝ ՀՀ քաղաքացի
133․Արմեն Մարգարյան՝ ՀՀ քաղաքացի
134․Կարինե Մնացականյան՝ ՀՀ քաղաքացի



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:30
«Իմնեմնիմի» փոդքասթի թողարկմանը քննարկվում է եկամտի հայտարարագրման և տեղեկատվության անվտանգության հարցեր. ՈւՂԻՂ
«Իմնեմնիմի» փոդքասթի 146-ի թողարկման ժամանակ հաղորդման համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանը և Նարեկ Սամսոնյանն գնահատում են Ալեքսանդր...
Աղբյուր` Panorama.am
23:00
Փետրվարի 1-ից նոր տոմսային համակարգի դեմ բոյկոտի պայմանավորվածությունը մնում է ուժի մեջ. Հայկ Մարության
«Քիչ առաջ Տիգրան Ավինյանը, ով արձակուրդում է, ընդհատակից մի հայտարարություն տարածեց, ըստ որի ավագանու հաջորդ նիստում ՔՊ-ն և...
Աղբյուր` Panorama.am
22:39
Այդ որոշումը բրիտանական կառավարության կողմից չի խստացնում Հայաստան այցելությունների պայմանները. Միրզոյանը՝ ՀՀ սահմաններին չմոտենալու հորդորի մասին
«Այդ որոշումը բրիտանական կառավարության կողմից չի խստացնում Հայաստան այցելությունների պայմանները և ռեկոմենդացիաները, խնդրում եմ նորից...
Աղբյուր` Panorama.am
21:57
Թուրքիայի հյուրանոցում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 79-ի
Թուրքիայի Բոլու նահանգի լեռնադահուկային հանգստավայրում գտնվող Grand Kartal հյուրանոցում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 79-ի։ «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
21:41
Բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով, վիրավորների մեջ է նաև զորակոչիկը
Հունվարի 20-ին վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 04։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության...
Աղբյուր` Panorama.am
21:14
Ռոբերտ Հովհաննիսյանը և Սուսաննա Գաբոյանը դարձան շախմատի Հայաստանի չեմպիոններ
Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը 3-րդ անգամ (2011, 2024, 2025) նվաճեց շախմատի Հայաստանի չեմպիոնի...
Աղբյուր` Panorama.am
20:47
Ի՞նչ չափորոշիչներով էիք առաջնորդվում, երբ Սիրունյանին առաջադրում էիք ԲԴԽ անդամի պաշտոնում․ Խամոյան
«Պարոն Փաշինյան, երբ  դուք ԲԴԽ նախագահին SMS-ով ծանուցում էիք իր հրաժարականի մասին , դա հետո բացատրեցիք անկախ դատական համակարգ...
Աղբյուր` Panorama.am
20:34
Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ներկայացուցիչներ
Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների նախագահների ու...
Աղբյուր` Panorama.am
20:21
Օր առաջ հարկավոր է կասեցնել տրանսպորտի թանկացման որոշումը․ տնտեսագետ
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը գրում է․ «Տիգրան Ավինյանի վերջին գրառումը տրանսպորտի նոր սակագների վերաբերյալ փաստացի ապացուցեց, որ...
Աղբյուր` Panorama.am
20:09
«Տաթև» ՀԷԿ-ի ջրամբարի նորոգումից հետո Որոտան գյուղը ջուր չունի
Սյունիքի մարզի Որոտան գյուղը, որը պատերազմից հետո բավականին տուժել է, վերջին մեկ տարվա ընթացքում առաջացել է լուրջ խնդիր։ Այս մասին ԱԺ-ում ասաց...
Աղբյուր` Panorama.am
19:55
Հայաստանի իշխանություններն ամենօրյա կապի մեջ են իրենց ռուս և իրանցի գործընկերների հետ․ Միրզոյան
Հայաստանի իշխանություններն ամենօրյա կապի մեջ են իրենց ռուս և իրանցի գործընկերների հետ, հարցերը լուծվում են փոխըմբռնման մթնոլորտում։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրք պրոֆեսորը զգուշացնում է՝ տարածաշրջանն ակտիվ սեյսմիկ փուլում է
Հունվարի 21-ին Չանաքքալե նահանգում 5 և ավել ուժգնությամբ երկրաշարժից հետո հանրային քննարկումների հիմնական թեման Թուրքիայում հնարավոր էլ ավելի...
Աղբյուր` Panorama.am
19:33
33 հազար դրամ թոշակ եմ ստանում, որ տրանսպորտին վճարեմ բա ինչո՞վ ապրեմ․ քաղաքացիները միանում են թանկացման դեմ բոյկոտին
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ շարունակում է բոյկոտը։  «Մայր...
Աղբյուր` Panorama.am
19:04
Սահմանազատումը հյուսիսից սկսելու դեպքում գալիս ենք ադրբեջանական օրակարգ․ Արթուր Խաչատրյան
«Հունվարի 16-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են հրապարակում՝ տեղեկացնելով, թե...
Աղբյուր` Panorama.am
18:47
Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը
Հունվարի 23-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը:Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ ԱԳՆ-ում կկայանա ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
18:34
Չհայտարարագրվող երկրից տեղի է ունենում զանգվածային արտագաղթ հայտարարագրվող երկիր․ Նիկոլ Փաշինյան
«Դուք իրականում պատկերացնո՞ւմ եք, որ այս հայտարարգրով կլուծեք թափանցիկության հարցը։ Եթե մեկը աշխատող ա և չի կարողանում եկամտահարկ վճարի ,...
Աղբյուր` Panorama.am
18:09
Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի
Երևանում ամանորյա տոնական ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հունվարի 22-ին՝ ժամը 24.00-ից մինչև հունվարի 23-ը՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
18:03
Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան հարցաքննվել է
«Հանուն Վրաստանի» կուսակցության նախագահ, Վրաստանի նախկին  Գիորգի Գախարիան հարցաքննվել է դատախազությունում։ Տեղեկությունը Առաջին...
Աղբյուր` Panorama.am
18:00
2700 ֆրանսերեն գիրք կտրամադրվի հայաստանան դպրոցներին ու գրադարաններին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը հանդիպել է Ֆրանսիացի գրող Սիլվեն Տեսսոնի գլխավորած պատվիրակությանը:...
Աղբյուր` Panorama.am
17:46
Նիկոլ Փաշինյան. Ե՞ս եմ էդ ոսկու գործը անում, ե՞ս եմ այդ ոսկու ստվերի գլխին կանգնած
«Ձեր ասածը վկայում է այն մասին, որ մենք գործ ունենք տնտեսական շղթայի  մի հատվածի հետ, որը գործում է ստվերում»,-արձագանքելով...
Աղբյուր` Panorama.am
17:40
Փաստաբանների պալատի միջնորդությամբ, ընդդիմադիր 31 պատգամավոր դիմել է ՍԴ
Այսօր, ՀՀ փաստաբանների պալատի միջնորդությամբ, ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր 31 պատգամավոր դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելու Հարկային...
Աղբյուր` Panorama.am
17:31
Դուրս գանք Չարենցի «Երկիր Նաիրի» վեպից սյուժեից դեպի իրական Հայաստան. Փաշինյան
«Արտաքին և ներքին քաղաքականության հետ կապված բոլոր լուծումները, որոնք մենք առաջարկում են Հայաստանի քաղաքացիներին և միջազգային ...
Աղբյուր` Panorama.am
17:28
Մինչև 300 հազար դրամ և համարժեք տրասֆերտները չեն հայտարարագրվում, իսկ ավելին հայտարարգրվում են առանց հարկման. Փաշինյան
«Մինչև 300 հազար դրամ և համարժեք տրասֆերտները չեն հայտարարագրվում, իսկ դրանից ավել գումարները հայտարարագրվում եմ, բայց կրկին չի...
Աղբյուր` Panorama.am
17:25
Մեսրոպ Առաքելյան. Սա արդեն ազգային անվտանգության հարց է
Տնտեսագետ, Նիկոլ  Փաշինյանի նախկին խորհրդական Մեսրոպ Առաքելյանը կոչով դիմում է տնտեսագիտական կրթություն տվող բուհերի ղեկավարությանը։...
Աղբյուր` Panorama.am
17:20
Այրվել է նաև կրպակների մոտ կայանած մեքենան
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 22-ին, ժամը 07:13-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արշակունյաց...
Աղբյուր` Panorama.am
17:08
Անհապաղ ազատ արձակել Բաքվի զնդաններում պահվող բոլոր հայ բանտարկյալներին. Լազարևյան ակումբ
Միջազգային Լազարևյան ակումբը պահանջում է անհապաղ դադարեցնել դատավարությունը, ազատ արձակել Բաքվի զնդաններում պահվող բոլոր հայ բանտարկյալներին և...
Աղբյուր` Panorama.am
17:04
Եթե ձեր ասածն այդ պայմանավորվածության մեջ չկա, ուրեմը չկա նման բան. Մհեր Գրիգորյանը՝ ճանապարահատվածը Ադրբեջանին տալու մասին
«Հայասան-Վարստան միջպետական ճանապարհը՝ Մ4-ը որ կա Ոսկեպարի և Կիրանցի միջև որևէ հատվածի հանձնում ադրբեջանական կողմիցն կա՞, թե՞...
Աղբյուր` Panorama.am
16:55
Պետությունը գնում է, փարվում է մարդուն ու ասում՝ եղբայր, դու իմ տերն ես
«Հայտարարագրման համակարգը կարևոր է ապապետությանից պետություն անցման տրամաբանության մեջ»,-ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի...
Աղբյուր` Panorama.am
16:25
Փոխադրամիջոցի գույքահարկից ազատվում են հանցագործության հիմքով սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցների սեփականատերերը
Ազգային ժողովի հունվարի 22-ի հերթական նիստում քննարկվել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և...
Աղբյուր` Panorama.am
16:25
Ալիևի արտաքին քաղաքական ձևակերպումները շահավետ են Փաշինյանի ներքին քաղաքական ամբիցիաներին. Վիգեն Հակոբյան
Ալիևը տարեսկսզբին տված հարցազրույցում մի շարք սպառնալիքներ հնչեցրեց Հայաստանի ուղղությամբ, որոնց ՀՀ գործող իշխանություններն ընդամենն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում
11:17 22/01/2025

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}