Բաքվի կողմից գերեվարված ԱՀ ղեկավարների կալանքը երկարաձգվել է 4 ամսով
Բաքվի դատարանը ևս չորս ամսով երկարացրել է առևանգված ու կեղծ մեղադրանքներով կալանավորված Արցախի ղեկավարների՝ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, ինչպես նաև Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի, Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի, Արցախի Պաշտպանության բանակի գեներալներ Լևոն Մնացականյանի, Դավիթ Մանուկյանի կալանքը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Այսօր նաև տեղեկացրել ենք, որ Ադրբեջանական դատարանը 4 ամսով երկարաձգել է Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան