Թուրքիան ամենից շատ արտահանում է Գերմանիա, որից հետո՝ ԱՄՆ, Իրաք, Մեծ Բրիտանիա և Իտալիա
Թուրքիայի արտահանողների խորհուրդը (TİM) տվյալներ է հրապարակել Թուրքիայի իրականացրած արտահանուների վերաբերյալ: Այս մասին գրում է Էրմենիհաբերը։
Նշվել է, որ Թուրքիան 2023-ին 2022-ի համեմատ 0.6 տոկոսով ավելացրել է արտահանումների ծավալը՝ ավելի քան 254 մլրդ-ից այն հասցնելով շուրջ 256 մլրդ դոլարի:
Միայն 21 մլրդ 94 մլն դոլար արժողությամբ արտահանում իրականացվել է դեպի Գերմանիա, որն էլ համարվել է ամենաշատը: Գերմանիային հաջորդել է ԱՄՆ-ը, Իրաքը, Մեծ Բրիտանիան և Իտալիան:
Թուրքիայից ԱՄՆ իրականացվել 14.8, Իրաք՝ 12.8 մլրդ, Մեծ Բրիտանիա՝ 12.4, իսկ Իտալիա՝ շուրջ 12.3 մլրդ դոլարի արտահանում:
Գերմանիա արտահանված ապրանքներից շուրջ կեսը՝ 7 մլրդ 747 մլն արժողությամբ ապրանք, արտահանվել է Ստամբուլում գործող ընկերությունների կողմից:
Ամենից շատ արտահանված ապրանքները դեպի Գերմանիա եղել են մեքենաշինական ինդուստրիայի ոլորտից: Դրանց ընդհանուր արժեքը կազմել է 4 մլրդ 854 մլն դոլար:
Այս համատեքստում TİM նախագահ Մուստաֆա Գյուլթեփեն թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ Թուրքիան մտադիր է ներառվել աշխարհում ամենախոշոր արտահանող երկրների 10-նյակում:
Գյուլթեփեն նշել է, որ այդ առումով տարվում են աշխատանքներ թե նոր շուկաներ մուտք գործելու, թե առկա շուկաներում ապրանքաշրջանառության ծավալները մեծացնելու ուղղությամբ:
Նա ընդգծել է, որ Եվրոպան Թուրքիայի համար ամենամեծ և այլընտրանքը չունեցող շուկայի դիրքում է:
«2023-ին ընդհանուր առմամբ իրականացված արտահանումների 41 տոկոսը եղել է միայն դեպի Եվրամիության (ԵՄ) անդամ երկրներ»,-հավելել է նա:
Միության նախագահը նշել է, որ դեպի Գերմանիա արտահանումների պոտենցիալն ավելի մեծ է և իրենք գիտեն՝ թե Գերմանիան այս առումով ինչ ակնկալիքներ ունի իրենցից:
Գյուլթեփեն, առանձնացնելով, որ Գերմանիա արտահանվող ապրանքների գերակշռող մասը մեքենայաշինական ոլորտի ապրանքներ են, ասել է.
«Մենք փորձում ենք գերմանական շուկայի հետ կապված մեր ծրագրերով բոլոր ոլորտներից դեպի այդ երկիր իրականացվող արտահանումների պոտենցիալը հասցնել մաքսիմումի»:
Բացի այդ, թղթակցի հետ զրույցում նա նշել է, որ 2024-ին Թուրքիայի ընդհանուր արտահանումների ծավալը պլանավորվում է հասցնել մինչև 267 մլրդ դոլարի, իսկ միայն Գերմանիա արտահանվող ապրանքների ծավալները հասցնել 22-ից 23 մլրդ դոլարի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան