Կառավարությունն այսօր կմեկնարկի Հայաստանում ԵՄ առաքելության կարգավիճակի մասին համաձայնագրի վավերացման գործընթացը
ՀՀ գործադիրն այսօր չզեկուցվող հարցերի թվում որոշում կընդունի «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանում Եվրոպական միության առաքելության (ՀԵՄԱ) կարգավիճակի մասին» համաձայնագիրը ՍԴ ուղարկելու և դրանով վավերացման գործընթացը սկսելու վերաբերյալ։
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է. «Նախագիծը մշակվել է «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներին համապատասխան 2023թ. նոյեմբերի 20-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանում Եվրոպական միության առաքելության (ՀԵՄԱ) կարգավիճակի մասին» համաձայնագրի վավերացումն ապահովելու նպատակով:
Առաջարկվող իրավական ակտով նախատեսվում է վավերացնել 2023թ. նոյեմբերի 20-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանում Եվրոպական միության առաքելության (ՀԵՄԱ) կարգավիճակի մասին» համաձայնագիրը»:
Հարակից հրապարակումներ`
- ԵՄ դիտորդները զբաղված են Իրանի և Ռուսաստանի դեմ հետախուզական տվյալների հավաքագրմամբ Զախարովա
- ԵՄ դիտորդները Նավուրում զրուցել են հովվի հետ
- ԵՄ դիտորդները հետևել են Արցախին հումանիտար բեռ տեղափոխող մեքենաների շարասյան երթևեկությանը