«Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի փաստաբանի բողոքի քննությունը հանձնարարվել է Աննա Վարդապետյանի քրոջ ամուսնուն
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրում /Նոր Նորքի 4-րդ զանգված, Գյուլիքևխվյան 20/ հունվարի 26-ին ժամը 16.30-ին տեղի կունենա Երևանի Արամի 23 հասցեի հուշարձան-շենքի հարակից հասցեում ապօրինի շինարարության վերաբերյալ դատական նիստ։
«Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ը մինչ այդ հիշեցնում են.
«Այդ ապօրինի շինարարության հետևանքով մասնակի փլուզվել է Արամի 23 հասցեի շենքը։ Այս կապակցությամբ հարուցվեց քրեական գործ, որի հիմնական քննությունը կատարեց քննիչ Խաչատուր Գալստյանը։ Վերջինս մոտ 5 տարի գործը անհարկի ձգձգելուց հետո հիմնական մեղադրյալների ցանկից ապօրինաբար հանեց շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշի "Օլդ սիթի" ՍՊ ընկերության տնօրեն Գևորգ Մաչանյանին, մնացած մասով քրեական գործն ուղարկեց դատարան, ապա այդ մասն անհիմն կերպով կարճեց։
Ընդ որում, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին ուղղված բոլոր բողոքները և դիմումները մնացին անհետևանք։
«Հայ փոքրիկ երգիչները»-ի փաստաբան Արթուր Մանուկյանը այդ քրեական գործը վերաբացելու և Գևորգ Մաչանյանին մեղադրյալների ցանկում ներգրավելու հարցով դիմեց դատարան: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի օբյեկտիվ և արդարամիտ դատավորներ Դավիթ Բալայանը և Նելլի Բաղդասարյանը որոշումներ կայացրին Գևորգ Մաչանյանի և ընդհանուր քրեական գործի կարճման որոշումները վերացնելու մասին, իսկ դրանց դեմ դատախազության ներկայացրած վերաքննիչ բողոքները մերժվեցին։
Դրանից հետո ձևական նախաքննություն կատարվեց, սակայն քննիչն ու դատախազը դարձյալ անհիմն կերպով կարճեցին քրեական գործը և վերացրին Գևորգ Մաչանյանի մեղադրանքը։ ՀՓԵ-ի փաստաբանը դարձյալ բողոքարկել է այս որոշումները դատարան։ Տարօրինակ կերպով այս անգամ բողոքի քննությունը հանձնարարվել դատավոր՝ Հ.Ավագյանին, ով ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի քրոջ ամուսինն է:»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան