Մարտին Ամիրղանյան. Արիանայի մեքենայի վնաս տվողը ես եմ
Մարտին Ամիրղանյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ ինքն է հրկիզել NewsPress.am կայքի տնօրեն Արիաննա Հովսեփյանի Range Rover Sport մակնիշի ավտոմեքենան։
«Հարգելի ընկերներ, բարեկամներ,
Ուզում եմ բոլորիդ ասեմ, որ Արիանայի մեքենայի վնաս տվողը ես եմ։ Ես ունեմ իմ անձնական պատճառը, որը որ դեռ հանրային խոսելը նպատակահարմար չեմ գտնում։
Մնացած բացատրություները կտամ ոստիկանությունում, որովհետև ես չեմ սիրում փախե փախ անել, դա իմը չի ու ես ինքս գնում եմ ինքնակամ ներկայանալու։ Հարգանքներս բոլորիդ»,-գրել է նա։
Արձագանքելով հայտարարությանը՝ NEWSPRESS.am-ը գրել է.
«Այս անձը լուրջ սպառնալիք է իր ընտանիքի համար։
Նրա կինը՝ Գ․-ն, մեզ հետ զրույցում պատմեց, որ Մարտինն իր և իր 2 անչափահաս երեխայի կյանքը վեր է ածել դժոխքի։ Ամուսինը գրեթե ամենօրյա ռեժիմով, սկանդալներ է սարքում ու սպառնալիքներ հնչեցնում Գ․-ի և նրա երեխաների նկատմամբ։ Ու որպեսզի չխաթարվի երեխաների հոգեկան աշխարհը, կինը որոշել է ամուսնալուծվել։
Սակայն քանի որ դա ձեռք չի տվել Մարտինին՝ նա սպանությամբ է սպառնացել կնոջն ու փաստաբանի միջոցով տեղեկացրել, որ ամուսնալուծության դեպքում պահանջելու է ունեցվածքը՝ փաստորեն, զրկելով սեփական երեխաներին անշարժ ու շարժական գույքից։ Ի դեպ, տիկնոջ անունով գնված մեքենան Մարտինը, առանց նրան տեղյակ պահելու, գրավադրել է։
Անելանելի վիճակում գտնվող կնոջն էլ փորձել է օգնել Արիանա Հովսեփյանը, ինչին հաջորդել են Մարտին Ամիրխանյանի անպարկեշտ սպառնալիքները (պահպանված են դրանց պատճենները, քանի որ նա դրանք գրառել է անգամ սոցիալական հարթակում)։
Այժմ խնդիրը իրավապահ մարմինների հսկողության տակ է։ Մարտին Ամիրխանյանը կանչվել է ոստիկանություն»։
Ոստիկանությունից հայտնեցին՝ գործն ուղարկվել է Քննչական կոմիտե։ ՔԿ-ից ասացին՝ դեպքի վերաբերյալ մանրամասներ կարող են տրամադրել ավելի ուշ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին