Նարե Սոսե. Հայրենիքից իմ հեռանալն անհրաժեշտություն էր
«Մայր Հայաստան» դաշինքի անդամ, Երևանի ավագանու «Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանը բացառիկ մանրամասներ է ներկայացնում իր առևանգման մասին։
«Սիրելիներս, գիտեմ, որ շատերդ ունեք հարցեր, անհանգստացած եք։
Ասեմ, որ իմ՝ հայրենիքից հեռանալն անհրաժեշտություն էր, որովհետև իմ կյանքին վտանգ էր սպառնում։ Իմ առաջին ցուցմունքն իրականություն է»,-տարածած տեսանյութում հայտարարում է Երևանի ավագանու ընդդիմադիր անդամը։
Նրա խոսքով, ոստիկանական բռնաճնշումներ են եղել իր նկատմամբ ցուցմունքը փոխելու վերաբերյալ։
«Ես ստիպված էի լքել հայրենիքը, քանի որ լավ հասկանում էի՝ արժանանալու էի Արմեն Գրիգորյանի ճակատագրին։ Ես ունեմ առողջական խնդիրներ»,-ասաց Հայրապետյանը։
Նրա խոսքով, իր առաջ պահանջ է դրվել՝ կամ կատարելու է ոստիկանների կամքը, կամ դառնալու է սուտ մատնիչ։
«Եթե հրապարակվել է ցուցմունքը, ապա երկրորդ ցուցմունքի ժամանակ ես լրիվ լղոզված եմ ասում՝ ինչը ոնց է եղել։ Դա ուղղակի պետք էր, որպեսզի ես ողջ կարողանայի դուրս գալ։ Առգրավում են իմ հեռախոսը, չգիտես ինչու, քանի որ ես ոչ թե մեղադրյալն էի, այլ տուժողը։ Ես հասկանում եմ, որ Նիկոլի ոստիկանապետությունն ինձ չի կարողանալու հանգիստ թողնել, բռնաճնշումների ես ֆիզիկապես չեմ դիմանալու, քանի որ ես առողջություն չունեմ»,-ասաց Նարինե Հայրապետյանը՝ նշելով, որ հայրենիքին ողջ է պետք, դեռ պայքար ունի։
Նա հայտնեց, որ քաղաքական ապաստարան է խնդրել. «Կմնամ այնքան ժամանակ, մինչև հասկանամ, որ իմ կյանքին վտանգ չի սպառնում»։
Հարակից հրապարակումներ`
- Մտահոգիչն այն է, որ ոստիկանություն դիմելուց հետո Նարինե Հայրապետյանը լքել է Հայաստանը․ «Մայր Հայաստան» հայտարարություն
- Նարե Սոսեի հաղորդումից հետո գործընկերները նրա հետ կապ հաստատել չեն կարողացել
- Առևանգել են ավագանու «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Նարինե Հայրապետյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան