Մեր ճանապարհաշինության ոլորտն ունի մի հատ այսպիսի լեգիտիմության կարկաչուն աղբյուր. Նիկոլ Փաշինյան
«Կան միջոցառումներ, որ մենք պետք է ստեղծագործաբար մոտենանք»,-կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ։ Նախագծով նախատեսվում է ճանապարհների անվտանգության աուդիտ սահմանել։
Նա հայտնեց, որ նախորդ օրը ՆԳ նախարար Վահե Ղազարյանը իրեն պատմել է մի միջոցառման մասին, որն արդյունավետ է և զարմանալի է, որ միանչ այդ իրենց մտքով նման բան չի անցել։
«Ոստիկանությունը գնացել է միջքաղաքային երթուղիները սպասարկող ավտոկայաններ և ստուգել է միկրոավտոբուսների և ավտոբուսների անվադողերը։ Այն անվադողերը, որոնք մաշվածության մեծ աստիճան են ունեցել, ուղղակի վարչական կարգով թույլ չեն տվել երթուղի դուրս գալ։
Եթե նրանք դուրս գային երթուղի, երեկվա եղանակային պայմաններում 10-ից 6-ը հաստատ վթարի կենթարկվեին։ Մենք չգիտենք, թե այս գործողության արդյունքում, ինչքան կյանք ու վիրավոր ենք փրկել, ինչքան միջադեպից ենք ազատվել։
Այս աշխատանքը բառիս բուն իմաստով պետք է կրեատիվ լինի, որպեսզի հասկանանք, թե էլ ինչ գործողություններ պետք է անենք, որպեսզի հասնենք արդյունքի»,- հայտարարեց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ խնդիր կա ոչ միայն ճանապարհային անվտանգության աուդիտի, այլև՝ ճանապարհների որակի։
«Երբեմն, երբ ես մեքենա եմ վարում, զգում եմ, որ այն ճանապարհը, որը կառուցվել է 4 տարի առաջ, պարզ է՝ աչքաչափով, այն վիճակում չէ, որը պետք է լիներ, ավելի վատ վիճակ է, քան պետք է լիներ, բայց մյուս կողմից դրանք ընդունել ենք, հորատումներով ստուգել ենք։
Մեր ճանապարհաշինության ոլորտն ունի մի հատ այսպիսի լեգիտիմության կարկաչուն աղբյուր՝ բեռնատարներով գերբեռնվածությունն է, որտեղ իրականություն կա, բայց այդ հարցն էլ պետք է լուծել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը և, հիշելով, որ բեռնատարների խնդիրն էլ էին փորձել լուծել, հավելեց. «Հետագայում կշեռքներ դրեցինք մի քանի տեղ, այդ կշեռքների վրա աշխատող մարդիկ ձերբակալվեցին, կալանավորվեցին, չգիտեմ՝ հետագայում դատվել են, թե էլի բաց ենք թողել, փոշամանել ենք»։
Հարակից հրապարակումներ`
- Այդ մարդն այդպես էլ ասֆալտի ու պատին ծեփելու մակարդակից չբարձրացավ. Կյուրեղյան
- Քաղաքացին՝ Երևանի քաղաքապետարանին. Ձեր մոտ ավանդույթ է համայնքի բյուջեն ասֆալտի վրա փոշիացնելը
- Հնարավոր է ասֆալտի գործունեությամբ զբաղվող որևէ առևտրային կազմակերպություն մտնի դպրոց. Լիլիթ Գալստյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին