Մեր գաղափարն այն է, որ կասկածի տակ չդրվի Սփյուռքի ներկայացուցիչների ՀՀ վերադառնալու իրավունքը. Մելիքյան
«Հույս ունեմ, որ այս գործով վեճը շարունակելու առիթ չի լինի, թեպետ հասկանում եմ, որ ԱԱԾ-ն կդիմի վերաքննիչ դատարան։ Բայց նաև մի փոքր հույս ունեմ, որ ԱԱԾ-ն խորապես ծանոթանալուց հետո կփորձի լուծումներ գտնել նման իրավիճակների համար»,- ասուլիսում ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ խոսելով վարչական դատարանի որոշման մասին, որով բավարարել է ՀՅԴ-ական գործիչներ Մուրադ Փափազյանի և Մասիս Աբրահամյանի դատական հայցերն ընդդեմ ՀՀ ԱԱԾ-ի՝ պարտավորեցնելով ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը Մուրադ Փափազյանի և Մասիս Աբրահամայանի վերաբերյալ տվյալները հանել ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկարցիների տվյալների բանկից։
Ռ.Մելիքյանն ասաց, որ ՀՀ Սահմանադրության համաձայն, Հայաստանի Հանրապետությունը հիմնադրվել է որպես հայ ժողովրդի կողմից ստեղծված պետություն։
«Մեր գաղափարն այն է, որ առնվազն այն դեպքերում, երբ խոսքը վերաբերում է Սփյուռքի ներկայացուցիչներին, ազգությամբ հայերին, այն էլ համակարգային հայության ներկայացուցիչներին, հայության շահերը, արժեքները ներկայացնող Սփյուռքի կառույցերի ակտիվ անդամներին, ընդհանրապես կասկածի տակ չդրվի նրանց Հայաստան վերադառնալու իրավունքը ինչպես ՀՀ քաղաքացիների՝ հիմք ընդունելով փաստարկները՝ ՀՀ Սահմանադրությունը, որ հայ ժողովուրդն Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն հիմնադրողը, երկրորդ՝ միջազգային հեղինակավոր փաստաթուղթը, որտեղ իր երկիր հասկացությունը չի նույնացվում քաղաքացիության հետ»,- նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Չի կարող Փաշինյանի հանձնարարությամբ որևէ անձ մտնի կամ չմտնի Հայաստան. Արծվիկ Մինասյան
- ՀՀ արդարադատությունը վերականգնել է Հայաստան վերադառնալու իմ իրավունքը. Մուրադ Փափազյան
- Մուրադ Փափազյանի և Մասիս Աբրահամյանի անունները կհանվեն անցանկալի անձանց ցուցակից. դատարանը բավարարել է ընդդեմ ՀՀ ԱԱԾ-ի հայցերը
- 16 ամիս է՝ ԱԱԾ-ն դատարան չի ներկայացրել Հայաստան իմ մուտքի արգելքի պատճառները. Մուրադ Փափազյան
- Մուրադ Փափազյանը դիմել է Հայաստանի արդարադատության համակարգին
- Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի բրենդը պետք է պահպանվի. Հակոբ Ղազանչյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները