Կադաստրի կոմիտեի Մեղրիի ստորաբաժանումը չի փակվում. Սուրեն Թովմասյան
«Մեղրիում կադաստրի կոմիտեի ստորաբաժանումը սպասարկման գրասենյակ է, որը չի փակվելու, այս պահի դրությամբ այնտեղ պետ ու սպասարկող մասնագետ չունենք, երկուսն էլ աշխատանքից ազատվել են»,-կառավարության մուտքի դիմաց լրագրողներին հայտնեց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը պատասխանելով հարցին, թե ճիշտ են այն տեղեկությունները, որ Մեղրիից հանվում են ՀՀ պետական մարմինների ստորաբաժանումները։
Նա ասաց, որ պետն աշխատանքից ազատվել է տարիքը լրանալու հիմքով, իսկ աշխատակիցը՝ սեփական դիմումի համաձայն։
Թովմասյանն ասաց, որ այդ պատճառով է, որ գրասենյակը փակ է և մոտակա օրերին մրցույթ է հայտարարվելու և պաշտոնները համալրվելու են։
Պատասխանելով Հայաստանում Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիների կողմից անշարժ գույք գնելու քանակին վերաբերող հարցին՝ Կադաստրի կոմիտեի ղեկավարն ասաց, որ իր ձեռքի տակ չկա նախորդ տարվա ամփոփ տվյալներ, որոնք պատրաստ կլինեն հունվարի վերջին։
Նա հայտնեց, որ Հայաստանում անշարժ գույքի ձեռքբերման միայն մեկ սահմանափակում կա, որը տարծվում է գյուղատնտեսական հողերի վրա, դրանք կարող են ձեռք բերել Հայաստանում գրանցված իրավաբանական անձինք։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան