Կառուցում ես լավագույն դպրոց, կազմակերպում լավագույն կրթություն, բայց մորթվում և շենքը թողնում թշնամուն. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է.
«Լուսանկարում Կարինի (Էրզրում) Սանասարյան վարժարանն է՝ հայկական այս քաղաքի ժամանակին ամենագեղեցիկ շենք ունեցող, տեխնիկապես հագեցած և բովանդակությամբ լեցուն ուսումնական հաստատությունը, որն այժմ Մուստաֆա Քեմալի թանգարանն է, քանի որ փաստացիորեն հենց այս շենքի ներսում կայացած քեմալականների ժողովից է սկիզբ առել ներկայիս Թուրքիան։
Սա այն, վատ իմաստով, դասական դեպքերից է, երբ կառուցում ես լավագույն դպրոց, կազմակերպում լավագույն կրթություն, բայց մորթվում և շենքը թողնում թշնամուն, քանզի աչք ես փակում այն բարբարոս միջավայրի վրա, որտեղ ապրում ես և մոռանում դրանից բխող առաջնային պահանջ անվտանգության մասին»։