Պետությունն ահռելի միջոցներ է ծախսում, բայց մարդու կյանքը դրանից չի լավանում, սա է խնդիրը․ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Անապահովության գնահատման նոր համակարգի հայեցակարգի նախագիծը: Այն մշակվել է վարչապետի հանձնարարականի համաձայն՝ 2021 թվականին ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կողմից:
Մինչ նախագծի ներկայացումը, Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է միջին ամսական աշխատավարձի վերաբերյալ Կառավարության նիստում ներկայացրած տվյալներին և նշել. «Միջին ամսական աշխատավարձը 2023 թվականի դեկտեմբերին կազմել է 356 180 դրամ, որը 2018 թվականի դեկտեմբերի համեմատ ավելի է 133 399 դրամով կամ 59.9 տոկոսով՝ իմ սպասածից մի քիչ ավելի ցածր: 2022 թվականի դեկտեմբերի համեմատ այն ավելի է 25 273 դրամով կամ 7.6 տոկոսով»:
Անձանց աշխատանքի խրախուսման առումով Փաշինյանն ընդգծել է, որ աշխատանքի շուկայում տարբեր ծրագրեր կան և հավելել. «Կարող ենք նախատեսել հետագա խթաններ, որպեսզի գործատուին էլ, աշխատողին էլ շահագրգռություն հաղորդենք: Ի՞նչն է իմ ասածի նրբությունը: Մարդը 20 տարի նպաստի համակարգի մեջ է, և 20 տարի պետությունն ահռելի միջոցներ է ծախսում իր համար, բայց դրանից իր կյանքը չի լավանում: Սա է խնդիրը: Մենք այս ծրագրին պետք է մոտենանք այս 20 տարվա տրամաբանության մեջ, որովհետև կարող է սուբսիդավորման, եկամտային հարկի, այլ ծրագրերով իրեն ուղեկցենք մինչ մեր ասած աշխատանքն արդեն իր մոտ դառնա մենթալիտետ»:
Նախագծի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, ներկայացվել են դիտարկումներ, հին համակարգից նոր համակարգի անցման գործընթացի, նոր համակարգի գործարկման քայլերի, հիբրիդային մեթոդի առանձնահատկությունների, ակնկալվող արդյունքների վերաբերյալ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան