«Հրապարակ». Ինչի համար էր Փաշինյանը այցելել Ազգային անվտանգության ծառայություն
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ազգային անվտանգության ծառայություն` լսել տարեկան հաշվետվությունը: Իսկ օրվա վերջում, հավանաբար հենց նրա հորդորով, ԱԱԾ-ն մի ողորմելի, Ադրբեջանին քծնող հայտարարություն է տարածել, թե` մեզ մի մեղադրեք, որ ականապատ դաշտերի քարտեզները լավ որակի չեն` էդ ա մեր ունեցածը: Եվ խոստացել է առաջիկա օրերին նոր քարտեզներ տրամադրել.
«Վերջին շրջանում ադրբեջանական լրատվամիջոցների կողմից ականի պայթյունից ԱՀ քաղաքացիների մարմնական վնասվածքներ ստանալու տեղեկատվություններից հետո և ի շարունակություն 2023 թ. դեկտեմբերի 7-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի վարչակազմի միջև բանակցությունների արդյունքում պայմանավորվածության, այն է՝ շոշափելի քայլեր ձեռնարկել 2 պետությունների միջև վստահության կառուցման ուղղությամբ, ՀՀ ԱԱԾ-ն վերսկսել է հարցումային աշխատանքը ԼՂ նախկին զինծառայողների շրջանում, որի արդյունքում ի հայտ են եկել թվով 8 նոր տեղեկամատյաններ, որոնք առաջիկա օրերին կփոխանցվեն ադրբեջանական կողմին»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։