Զախարովա. Մոսկվան վճռական ներդրում ունի Հայաստանի պարտությունը կանխելու գործում
Մոսկվան մնում է Երևանի գործընկերը և վճռական ներդրում ունի 2020թ․-ին տեղի ունեցախ ռազմական գործողությունների դադարեցման և նույնիսկ ավելի ծանր վիճակի՝ Հայաստանի պարտությունը կանխելու գործում։ Այս մասին հունվարի 26-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Մոսկվան պատրա՞ստ է գործընկեր դառնալ Երևանի՝ ականապատ դաշտերի նոր քարտեզները Բաքվին փոխանցելու հարցում։
«Միևնույն ժամանակ, մենք միշտ մեծ ուշադրություն ենք դարձրել հայ-ադրբեջանական կարգավորման հումանիտար խնդիրներին։ Ռուսաստանը ակտիվ օգնություն է ցուցաբերել ռազմագերիների, կալանավորների փոխանակմանը, անհայտ կորածների որոնմանը, ականապատ դաշտերի քարտեզների փոխանցմանը։ Մենք պատրաստ ենք շարունակել ջանքերը, որոնք հանգեցնում են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանը»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ԱԱԾ հայտարարեց, որ առաջիկա օրերին Ադրբեջանին կփոխանցի 8 նոր քարտեղներ՝ Արցախի ականապատ տարածքների մասին։ Ավելի վաղ մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Հայաստանը կարող է ականապատ դաշտերի նոր քարտեզներ փոխանցել Ադրբեջանին, եթե վստահության մթնոլորտ ստեղծվի և միջազգային հանրության ներգրավմամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան