Բայդենը գրավոր հրաման է ուղարկել ներկայացուցիչների պալատ՝ F-16 կործանիչների Թուրքիա ուղարկման գործընթացի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում ուրբաթօրյա աղոթքից հետո պատասխանել է լրագրողների հարցերին:
Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ից F-16 կործանիչների գնման վերաբերյալ հարցին Էրդողանը պատասխանել է. «Բայդենը գրավոր հրաման է ուղարկել ներկայացուցիչների պալատ: Պատասխանը, որը կգա այնտեղից, Աստծո կամոք, մեզ համար կապահովի F-16-երի Թուրքիա ուղարկման գործընթացը»:
Նա նաև հավելել է, որ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության մասին օրենքի նախագծի ընդունումը կարևոր քայլ է եղել արևմտյան երկրներին, այդ թվում՝ Շվեդիային և Կանադային Թուրքիայի դիրքորոշումը ցույց տալու տեսանկյունից:
«Նույն վճռականությամբ շարունակելու ենք մեր ճանապարհը».-եզրափակել է Էրդողանը: