Իրանագետ. Հայ-իրանական հարաբերությունների մակարդակը, որը եղել է մինչև 44-օրյա պատերազմը, այժմ չի բավարարում Իրանին
«Արևելք-Արևմուտք գործընթացներում մեր հիմնական խնդիրներից մեկն էլ այն է, որ մենք ունենք հոգեբանական ապատեղորոշում։ Ֆիզիկապես մեր տեղորոշումը Մերձավոր արևելքում է, հոգեբանորեն և մտովի մենք մեզ պատկերացնում ենք Եվրոպայում՝ պայմանական Դանիայում։ Հենց այստեղից ել գալիս են մեր խնդիրները, քանի որ Մերձավոր արևելքում գործում են այնպիսի օրենքներ, որոնք չեն գործում Եվրոպայում»,-ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը, որը մասնակցում է Այլընտրանքային նախագծեր» խմբի կազմակերպած «Ի՞նչ ուղերձ ենք հղում հասարակությանը» թեմայով պանելային քննարկմանը։
Նրա խոսքով, այդ օրենքներից մեկն էլ այն է, Իրանի ձայնին զուգահեռ լինում են հրթիռների հռնդյունի ձայներ։
«Այդ դեպքում են միայն Մերձավոր արևելքում սկսում հարգել, հաշվի նստել պետությունների, ազգերի հետ։ Իսկ իրանցիները շատ լավ հասկանում են այս տարածաշրջանի բնույթն ու իրենց դերն այստեղ, պատրանքներ ու սեթևեթանքներ չունեն»,-ասաց իրանագետը։
Նրա խոսքով, մենք պետք է հասկանանք, որ Հայաստանն իր մեջ ներառում է թե արևելյան, թե արևմտյան քաղաքակրթական տարրեր, բայց մենք ֆիզիկապես գտնվում ենք Մերձավոր Արևելքում։
«Ինչ վերաբերում է Հայաստանին ուղղված Իրանի ուղերձներին, ապա դրանք մի քանիսն են. Հայ-իրանական հարաբերությունների մակարդակը, որը եղել է մինչև 44-օրյա պատերազմը, այժմ չի բավարարում Իրանին։ Իրանի ուղերձը հստակ է, իրանցիները ցանկանում են Հարավային Կովկասում ունենալ ներկայություն՝ հաշվի առնելով, որ Թուրքիան՝ ի դեմ Ադրբեջանի ամրապնդել է իր դիրքերն այստեղ։ Իրանն իր ներկայության միակ միջոց տեսնում է Հայաստանի Հանրապետությունը։ Այս առումով մենք ստացել ենք նոր հնարավորություններ»,-ասաց քննարկման մասնակիցը։
Ոսկանյանի խոսքն ամբողջությամբ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին